armenian armenian

Նորություններ

Ազգերի Առաքյալների հաղթանակը

Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամը դեմ է այն պաշտոնյաներին հարգանքի տուրք մատուցելուն, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իրենց ծառայողական պարտականություններից ավելին ոչ մի բան չեն արել:

Անդրադառնալով օգոստոսի 21-ին հրապարակված զեկույցին, որն առնչվում էր Վալլենբերգ հիմնադրամն ընդդեմ արգենտինական զրպարտության գործին, կուզենայինք շեշտել, որ Արգենտինայի գերագույն դատարանի որոշումը կայացվեց հօգուտ Լուիզ Հ. Իրիգոյենի ազգականի: Լ. Իրիգոյենը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բեռլինում Արգենտինայի դեսպանատան դիվանագետ էր: Ազգականը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Վալլենբերգ հիմնադրամի այն բանից հետո, երբ այն հրապարակել էր Իրիգոյենի մասին գիտական և լրագրողական աշխատանքները, ինչպես նաև այն դերի մասին, որ նա խաղացել էր նացիստների կողմից հետապնդվող արգենտինացի հրեաների հանդեպ:     
Այս գործի արմատներն ընկած են երկու նախորդ իրադարձություններում, որոնց մեջ ներգրավված էր Վալլենբերգ հիմնադրամը:  
Դրանցից մեկը «Հրահանգ 11»-ն էր՝ «հույժ գաղտնի» հրաման տրված 1938-ին, Արգենտինայի այդ ժամանակվա Արտգործնախարար Ժոզե Մարիա Կանտիլոյի կողմից, որի համաձայն ամբողջ աշխարհում Արգենտինայի բոլոր դեսպանատներն ու հյուպատոսարանները հրահանգ էին ստացել մերժել մուտքի արտոնագրերը «բոլոր այն անցանկալի անձանց, ովքեր արտաքսվել էին իրենց երկրներից», ի թիվս այլ հետապնդյալների հստակ ի նկատի ունենալով հրեաներին: «Հրահանգ 11»-ը, որն համարժեք էր մահվան լիազորագրի, չեղյալ հայտարարվեց 2005թ. հունիսի 9-ին Բուենոս Այրեսում գտնվող նախագահական պալատում տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ: Արարողությունը նախագահում էին նախագահ Նեստոր Կիրխները և Արտգործնախարար Ռաֆայել Բիելսան:

 
«Ռաուլը Բուդապեշտից»՝ տանգո Վալլենբերգի համար

Ռաուլ Վալլենբերգի անվան հիմնադրամը պատվիրել է ստեղծել տանգոյի կոմպոզիցիա՝ նվիրված Ռաուլ Վալլենբերգին:

 

 
Արգենտինայի Գերագույն դատարանի օրինակելի որոշումն՝ հօգուտ խոսքի ազատության: Նույնիսկ ամենախիստ քննադատությունն ունի սահմանադրական պաշտպանություն

Վալլենբերգ հիմնադրամը չպետք է փոխհատուցի այն արգենտինացի դիվանագետի թոռանը, ով մեղադրվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից հետապնդվող արգենտինացի հրեաներին մահվան ճիրաններում թողնելու մեջ:

Արգենտինայի Գերագույն դատարանը բեկանել է վճիռը հօգուտ այն դիվանագետի թոռան, ով նացիստական ռեժիմի ժամանակ աշխատում էր Բեռլինում Արգենտինայի դեսպանատանը: Երբ «Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամը» մեղադրել էր դիվանագետին արգենտինացի հրեաներին մահվան ճիրաններում թողնելու մեջ, դիվանագետի թոռը դատի էր տվել հիմնադրամին՝ պահանջելով վնասների փոխհատուցում: Այժմ, Գերագույն դատարանը վճռեց, որ «այն չի կարող համարվել առանց պատճառի վիրավորանք, այլ հակառակը՝ խիստ հարցաքննություն է, որն հատուկ է պատմական վեճերին»:

Խուան Կարլոս Հիպոլիտո Իրիգոյենը՝ նացիստական ռեժիմի ժամանակ Բեռլինում Արգենտինայի դեսպանատան դիվանագետ Լուիս Հերնան Իրիգոյենի թոռը, դատական հայց ներկայացրեց ընդդեմ «Ռաուլ Վալլենբերգ հիմնադրամի»՝ պահանջելով վնասների փոխհատուցում:  Ամբաստանյալը հայտարարեց, որ հայցվորի պապը «պատասխանատվություն է կրում մոտ 100 արգենտինացի հրեաների գազային սենյակներում թողնելու համար»:
Հայցվորի բողոքը բավարարվել էր առաջին ատյանում և Վերաքննիչ դատարանում, և ամբաստանյալը պարտավորվում էր վճարել 50.000 արգենտինական պեսո (մոտ 6000 ԱՄՆ դոլար)՝ որպես վնասի փոխհատուցում:  
Փաստաբաններ Իսրայել Իմարի, Պոլ Վարշավսկիի, Կարլոս Ռաուլ Սանչեզի և Գուստավո Ա. Բոսսերտի աջակցությամբ Վալլենբերգ հիմնադրամը բողոքարկեց որոշումը Գերագույն դատարանում, որն էլ իր վեց դատավորներից հինգի՝ Ռիկարոդո Լորենցետտի, Ելենա Հայթոն դե Նոլասկոյի, Էնրիքե Պետրաչիի, Էուժենիո Զաֆֆարոնիի և Խուան Կառլոս Մաքեդայի կողմ քվեարկությամբ բավարարեց բողոքը և հրաժարվեց նախնական վճռից:    
Դատավոր Զաֆֆարոնին նշեց, որ ապացույց չկա, որ հայցվոր Իրիգոյենը բարոյական վնաս է կրել իր պապի հանդեպ արված քննադատությունից և պարզապես մեջբերելով ընտանիքի պատիվը բավարար չի կարող լինել բարոյական վնասն ապացուցելու համար, հատկապես երբ ազգակցական կապը ծնող-երեխա կամ եղբայրական մակարդակի վրա չէ:
Դատավորները բացատրեցին, որ իրենց որոշումը «հիմնված է Վալլենբերգ հիմնադրամի կայքի բովանդակության վրա»: Նրանք նաև հավելեցին, որ «պարզ կարելի է տեսնել, որ շատ դեպքերում նյութերը վերցված են տարբեր լրատվամիջոցներից՝ նշելով աղբյուրը և պահպանելով օրիգինալ ֆորմատը»:

Գերագույն դատարանի կարծիքով բողոքն ընդունելիս ստորին ատյանները անտեսել են իրավական ուսմունքը, որով «մեկ այլ մարդու խոսքերը կրկնելը քաղաքացիական կամ քրեական պատասխանատվության ենթակա չէ: Տեղեկությունների բովանդակությունը պետք է վերագրել համապատասխան աղբյուրին և տվյալ աղբյուրի ինֆորմացիան պետք է հստակ մեջբերել»:

 

 
Հարց ու Պատասխան Էդուարդո Էռնեկյանի հետ

Ռաուլ Վալլենբերգի ժառանգությունը

Էդուարդո Էռնեկյան


Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի նախագահ

Ծնված 1392թ.-ին, Էդուարդո Էռնեկյանն արգենտինացի գործարար է, ով ներկայումս Կորպորացիոն Ամերիկայի նախագահն է, Արգենտինայի Առևտրաարդյունաբերական պալատի առաջին փոխնախագահը, Միջազգային առևտրաարդյունաբերական պալատի գործադիր խորհրդի անդամ, Միջամերիկյան Արևտրի և արդյունաբերության խորհուրդի նախագահ և Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի նախագահ:

 01 Որքա՞ն արդիական է Ռաուլ Վալլենբերգի պատմությունն այսօր:

Ռաուլ Վալլենբերգի պատմությունը համերաշխության և կարեկցանքի մասին է: Որպես այդպիսին այն անժամկետ է:  Նա կարող էր հարմարավետ կյանք ունենալ՝ լուսավոր ապագայով: Փոխարենը նա մեկնեց պատերազմական Հունգարիա և նվիրեց իրեն նացիստական հետապնդումներից և ոչնչացման մեքենայից անմեղ զոհերի կյանքը փրկելուն:  

 
Հայաստանի անցյալն ու ներկան իր ողջ հրաշալի տարածության մեջ

 

2015թ. ապրիլին կլրանա Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը. Այս անսահման կորուստը մեծ դատարկություն է ստեղծել հայ ժողովրդի հավաքական գիտակցության մեջ: Ցեղասպանությունը խորը վերք է հայ ժողովրդի պատմության, անցյալի և ներկայի մեջ: Անհնար է խոսել հայ ժողովրդի պատմության մասին՝ առանց Ցեղասպանության մասին նշելու: Այնուամենայնիվ, միայն Ցեղասպանությունը բավարար չէ հայկական արժեքների և կրթության զարգացման համար. ապրել անցյալի հետ առանց ապագայի հստակ տեսլականի՝ անիմաստ է: Դրա համար մեզ անհրաժեշտ են վառ օրինակներ՝ հասկանալու հայոց պատմության մեծությունն՝ առանց այսօրվա, վաղվա հայերի համար առաջընթացի և բարգավաճման ապագա կառուցելու ջանքերի: Անհրաժեշտ է փրկել Հայաստանը մոռացումից:        
Ցեղասպանության հարյուրամյակից մի քանի ամիս առաջ, մեծ հնարավորություն է ընձեռվում պահպանել հնագույն Հայաստանն ապագայի համար: Հայկական գործոնների հանդեպ տարբեր մոտեցումները թույլ են տալիս մեզ կապ հաստատել այս հուզիչ և դեռևս մտահոգիչ իրականության հետ: Մի կողմից դա հուզիչ է, քանի որ այդպիսին է հայկական մշակույթը, սակայն մյուս կողմից՝ շփոթեցնող, որովհետև դժվար է հասկանալ, թե ինչպես այդպիսի հարուստ և մեծ ժառանգությունը լայն տարածում չի ստանում: Ուստի մենք պետք է նախաձեռնենք համընդհանուր տարածում ունեցող և լավ կազմակերպված մի ծրագիր, որը մեզ թույլ կտա պահպանել այն ամենն, ինչ Հայաստանն ունի աշխարհին առաջարկելու՝ իր պատմությունն ու մշակույթը կամ կարճ ասած՝ իր ժառանգությունն, որն ուղեցույց կլինի գալիք սերնդի կրթության և գործողությունների համար: 

Սեղմեք տեսնելու բոլոր նորությունները

Լրատու

Բաժանորդագրվել`

Անուն:
Էլ.հասցե:
 
Հունաստանի նախագահը ստացավ Վալլենբերգի հարյուրամյակի մեդալ
Հեղինակ՝ Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամը 23.11.13
Eduardo_Eurnekian-_Karolos_Papoulias-_Baruch_Tenembaum.jpg2013թ. նոյեմբերի 18-ին Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամը ՌՎՄՀ Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասին շնորհեց Ռաուլ Վալլենբերգի հարյուրամյակի մեդալ: Արարողությունը տեղի ունեցավ Աթենքի նախագահական նստավայրում:
Նախագահ Պապուլիասն ընդունեց մեդալը հիմնադրամի նախագահ Էդուարդո Էռնեկյանից, հիմնադիր Բարուխ Տենեմբաումից և նշեց, որ իր և հույն ժողովրդի համար այդ մրցանակը մեծ պատիվ է:
Նախագահ Պապուլիասն ասաց, որ մարդու իրավունքներն և ժողովրդավարական ազատությունները փորձարկվում են անընդունելի եղանակով և կրկնեց անցած տարվա հուլիսին Օսվիցում արված իր հայտարարությունն այն մասին, որ «նրանք, ովքեր ժխտում են հազարավոր եվրապական քաղաքացիների զոհաբերությունը, չեն կարող լինել եվրոպական ընտանիքի մասը»: Պապուլիասն ի նկատի ուներ նաև իր հայրենի Իոաննինա քաղաքի հրեական համայնքին, որի շատ անդամներ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սպանվեցին նացիստական համակենտրոնացման ճամբարներում: 
«Հունաստանը փոքր երկիր է, սակայն ունի փրկիչների իր բաժինը: Ավելի քան 300 կանայք և տղամարդիկ են պաշտոնապես ճանաչվել, և մենք փորձում ենք լույս սփռել այլ փրկիչների դեռևս անհայտ պատմությունների վրա: Այդ է պատճառն, որ մենք հավետ երախտագետ ենք հույն փրկիչներին և պարտավոր ենք նրանց թողած ժառանգությունը սերմանել այն երիտասարդ սերունդների սրտում և մտքում, որոնք դերային օրինակներ են փնտրում»,-հավաքվածներին ասաց Էդուարդո Էռնեկյանը:
 
«Հունաստանի պատմությանը բնորոշ է ազատության համար պայքարը: Իր երկար կյանքի ընթացքում այն ստիպված էր դիմակայել արտաքին ուժերի գերակայություն ձեռք բերելու բազմաթիվ փորձերից: Հույն ժողովրդի ժառանգությունը կարելի է ամփոփել Նելսոն Մանդելայի խոսքերով. «Ազատ լինել չի նշանակում ազատվել շղթաներից, այլ նշանակում է ապրել հարգելով և նպաստել ուրիշների ազատությանը»: Եվ սա հենց այն ազատությունն է, որին մենք անդրադառնում ենք այսօր, այս արարողության ժամանակ: Դրա նշանաբանն է՝ սիրիր հարևանիդ, ինչպես ինքդ քեզ»,-ավելացրեց Էռնեկյանը: Eduardo_Eurnekian-_Karolos_Papoulias-_Baruch_Tenembaum.jpg_2Մասնակիցների թվում էին Ներքին գործերի նախարար Յիաննիս Միխելակիսը, Հունաստանում հրեական համայնքների գլխավոր խորհրդի նախագահ Բենյամին Ալբանասն, Արքեպիսկոպոս Իերոնիմոս Երկրորդը, Աթենքի ռաբբի Իսահակ Միսանը և հետևյալ դեսպանները՝ Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Դոլդը, Շվեդիայի դեսպան Շարլոտ Վրանգբերգը, ԱՄՆ դեսպան Դավիդ Փիրսը, Իսրայելի դեսպան Արիեհ Մեկելն, Արգենտինայի դեսպան Խորխե Ալեխանդրո Մաստրոփիետրոն և Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը:
 
Հուզիչ արարողության ժամանակ պարոն Պապուլիասը հանդիպեց Հոլոքոստ վերապրած հույներ Ռոսա Ասեր-Պարդոյի, Իոսեֆ Վենտուրայի և Էֆտիքիա Նահմանի հետ, ինչպես նաև այն մարդկանց հետ, ովքեր փրկել էին Լիդիա Թեոդորակի-Դիմակիին, Եվանգելինա Կիպրաուին և Կատյա Մավրոգեորգիու-Ագգելոպուլուին:
ՌՎՄՀ-ի փոխնախագահ Դաննի Ռայները ներկայացրեց կազմակերպության առաքելությունն և Վալլենբերգ հիմնադրամի պատմությունն, ինչպես նաև ցուցադրեց Վալլենբերգի դիմանկարն, որի հեղինակը Պետեր Մալկինն է. մարդ, ով 1960-ին Արգենտինայում ձերբակալեց Այխմանին:
 
Կարոլոս Պապուլիասը ծնվել է 1929թ. հունիսի 4-ին Էփիրուսի Իոաննինա քաղաքում: Նրա հայրը գեներալ-մայոր, 1911-ի հերոսական ռազմական ակադեմիայի անդամ Գրիգորիոս Պապուլիասն էր: Կարոլոս Պապուլիասը հաճախել է Պոգոնիան տարրական դպրոցը և Պոգոնիանիի ու Աթենքի ավագ դպրոցները: Նացիստների կողմից Հունաստանի շրջափակումից հետո նա առաջինների թվում էր, ով միացավ հարձակվող ուժերի դեմ զինված դիմադրությանը:
 
Սովորել է իրավաբանություն Աթենքի, Միլանի և Քյոլնի համալսարաններում, որտեղ պաշտպանել է թեկնածուական թեզն՝ Անհատական միջազգային իրավունք թեմայով: Նա աշխատել է Մյունխենի համալսարանում: Հեղինակ է նացիստների դեմ հունական դիմադրողական շարժման մասին պատմող հատորի, որը հրատարակվել է գերմանական հեղինակավոր Սուրկամփ հրատարակչությունում, ինչպես նաև մի քանի աշխատությունների և հոդվածների, որոնք հայտնվել են արտասահմանյան թերթերում և ամսագրերում: 
Համաշխարհային տարածում ունեցող Վալլենբերգ հիմնադրամի առաքելությունն է ուսումնասիրել, պահպանել և նպաստել Ռաուլ Վալլենբերգի և նրա նմանների թողած ժառանգությունը, այն քաջարի կանանց և տղամարդկանց, ովքեր Հոլոքոստի ժամանակ փրկել են հետապնդվող մարդկանց կյանքը: Ավելի քան 300 երկրների ղեկավարներ և Նոբելյան մրցանակի դափնեկիրներ աջակցում են այս առաքելությանը: Հիմնադիր անդամների թվում է Խորխե Բերգոլիոն՝ Հռոմի Ֆրանցիսկ Պապը:
 
2012-ին Վալլենբերգ հիմնադրամը 500.000 ԱՄՆ դոլարի մրցանակ սահմանեց վստահելի և գիտականորեն ապացուցելի տեղեկությունների համար, որոնք կօգնեն Վալլենբերգին և նրա վարորդ Վիլմոս Լանգֆելդերին հետ վերադարձնել Շվեդիա: Հայտարարությունն առաջին անգամ արվեց 2012-ի օգոստոսին ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակում՝ Նյու Յորքում:

Վալլենբերգի հարյուրամյակի մեդալներ ստացողների թվում հարկ է նշել Միացյալ թագավորության նախկին վարչապետ Գորդոն Բրաունին, ՄԱԿ-ի քարտուղար Բան Կի-Մունին, Դանիայի վարչապետ Հելլե Թորնինգ-Շմիդտին, միջազգային կարգի փաստաբան և Հոլոքոստ վերապրած Սամուել Պիզարին և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:


http://www.raoulwallenberg.net/news/greek-president-receives-the-wallenberg-centennial-medal/



Comments
Add New Search


Write comment
Name:
Email:
 
Title:
:D:angry::angry-red::evil::idea::love::x:no-comments::ooo::pirate::?::(
:sleep::););)):0
Please input the anti-spam code that you can read in the image.
 

Powered by Mad-Logic Internet Solutions