armenian armenian

Նորություններ

Ազգերի Առաքյալների հաղթանակը

Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամը դեմ է այն պաշտոնյաներին հարգանքի տուրք մատուցելուն, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իրենց ծառայողական պարտականություններից ավելին ոչ մի բան չեն արել:

Անդրադառնալով օգոստոսի 21-ին հրապարակված զեկույցին, որն առնչվում էր Վալլենբերգ հիմնադրամն ընդդեմ արգենտինական զրպարտության գործին, կուզենայինք շեշտել, որ Արգենտինայի գերագույն դատարանի որոշումը կայացվեց հօգուտ Լուիզ Հ. Իրիգոյենի ազգականի: Լ. Իրիգոյենը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բեռլինում Արգենտինայի դեսպանատան դիվանագետ էր: Ազգականը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Վալլենբերգ հիմնադրամի այն բանից հետո, երբ այն հրապարակել էր Իրիգոյենի մասին գիտական և լրագրողական աշխատանքները, ինչպես նաև այն դերի մասին, որ նա խաղացել էր նացիստների կողմից հետապնդվող արգենտինացի հրեաների հանդեպ:     
Այս գործի արմատներն ընկած են երկու նախորդ իրադարձություններում, որոնց մեջ ներգրավված էր Վալլենբերգ հիմնադրամը:  
Դրանցից մեկը «Հրահանգ 11»-ն էր՝ «հույժ գաղտնի» հրաման տրված 1938-ին, Արգենտինայի այդ ժամանակվա Արտգործնախարար Ժոզե Մարիա Կանտիլոյի կողմից, որի համաձայն ամբողջ աշխարհում Արգենտինայի բոլոր դեսպանատներն ու հյուպատոսարանները հրահանգ էին ստացել մերժել մուտքի արտոնագրերը «բոլոր այն անցանկալի անձանց, ովքեր արտաքսվել էին իրենց երկրներից», ի թիվս այլ հետապնդյալների հստակ ի նկատի ունենալով հրեաներին: «Հրահանգ 11»-ը, որն համարժեք էր մահվան լիազորագրի, չեղյալ հայտարարվեց 2005թ. հունիսի 9-ին Բուենոս Այրեսում գտնվող նախագահական պալատում տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ: Արարողությունը նախագահում էին նախագահ Նեստոր Կիրխները և Արտգործնախարար Ռաֆայել Բիելսան:

 
«Ռաուլը Բուդապեշտից»՝ տանգո Վալլենբերգի համար

Ռաուլ Վալլենբերգի անվան հիմնադրամը պատվիրել է ստեղծել տանգոյի կոմպոզիցիա՝ նվիրված Ռաուլ Վալլենբերգին:

 

 
Արգենտինայի Գերագույն դատարանի օրինակելի որոշումն՝ հօգուտ խոսքի ազատության: Նույնիսկ ամենախիստ քննադատությունն ունի սահմանադրական պաշտպանություն

Վալլենբերգ հիմնադրամը չպետք է փոխհատուցի այն արգենտինացի դիվանագետի թոռանը, ով մեղադրվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից հետապնդվող արգենտինացի հրեաներին մահվան ճիրաններում թողնելու մեջ:

Արգենտինայի Գերագույն դատարանը բեկանել է վճիռը հօգուտ այն դիվանագետի թոռան, ով նացիստական ռեժիմի ժամանակ աշխատում էր Բեռլինում Արգենտինայի դեսպանատանը: Երբ «Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամը» մեղադրել էր դիվանագետին արգենտինացի հրեաներին մահվան ճիրաններում թողնելու մեջ, դիվանագետի թոռը դատի էր տվել հիմնադրամին՝ պահանջելով վնասների փոխհատուցում: Այժմ, Գերագույն դատարանը վճռեց, որ «այն չի կարող համարվել առանց պատճառի վիրավորանք, այլ հակառակը՝ խիստ հարցաքննություն է, որն հատուկ է պատմական վեճերին»:

Խուան Կարլոս Հիպոլիտո Իրիգոյենը՝ նացիստական ռեժիմի ժամանակ Բեռլինում Արգենտինայի դեսպանատան դիվանագետ Լուիս Հերնան Իրիգոյենի թոռը, դատական հայց ներկայացրեց ընդդեմ «Ռաուլ Վալլենբերգ հիմնադրամի»՝ պահանջելով վնասների փոխհատուցում:  Ամբաստանյալը հայտարարեց, որ հայցվորի պապը «պատասխանատվություն է կրում մոտ 100 արգենտինացի հրեաների գազային սենյակներում թողնելու համար»:
Հայցվորի բողոքը բավարարվել էր առաջին ատյանում և Վերաքննիչ դատարանում, և ամբաստանյալը պարտավորվում էր վճարել 50.000 արգենտինական պեսո (մոտ 6000 ԱՄՆ դոլար)՝ որպես վնասի փոխհատուցում:  
Փաստաբաններ Իսրայել Իմարի, Պոլ Վարշավսկիի, Կարլոս Ռաուլ Սանչեզի և Գուստավո Ա. Բոսսերտի աջակցությամբ Վալլենբերգ հիմնադրամը բողոքարկեց որոշումը Գերագույն դատարանում, որն էլ իր վեց դատավորներից հինգի՝ Ռիկարոդո Լորենցետտի, Ելենա Հայթոն դե Նոլասկոյի, Էնրիքե Պետրաչիի, Էուժենիո Զաֆֆարոնիի և Խուան Կառլոս Մաքեդայի կողմ քվեարկությամբ բավարարեց բողոքը և հրաժարվեց նախնական վճռից:    
Դատավոր Զաֆֆարոնին նշեց, որ ապացույց չկա, որ հայցվոր Իրիգոյենը բարոյական վնաս է կրել իր պապի հանդեպ արված քննադատությունից և պարզապես մեջբերելով ընտանիքի պատիվը բավարար չի կարող լինել բարոյական վնասն ապացուցելու համար, հատկապես երբ ազգակցական կապը ծնող-երեխա կամ եղբայրական մակարդակի վրա չէ:
Դատավորները բացատրեցին, որ իրենց որոշումը «հիմնված է Վալլենբերգ հիմնադրամի կայքի բովանդակության վրա»: Նրանք նաև հավելեցին, որ «պարզ կարելի է տեսնել, որ շատ դեպքերում նյութերը վերցված են տարբեր լրատվամիջոցներից՝ նշելով աղբյուրը և պահպանելով օրիգինալ ֆորմատը»:

Գերագույն դատարանի կարծիքով բողոքն ընդունելիս ստորին ատյանները անտեսել են իրավական ուսմունքը, որով «մեկ այլ մարդու խոսքերը կրկնելը քաղաքացիական կամ քրեական պատասխանատվության ենթակա չէ: Տեղեկությունների բովանդակությունը պետք է վերագրել համապատասխան աղբյուրին և տվյալ աղբյուրի ինֆորմացիան պետք է հստակ մեջբերել»:

 

 
Հարց ու Պատասխան Էդուարդո Էռնեկյանի հետ

Ռաուլ Վալլենբերգի ժառանգությունը

Էդուարդո Էռնեկյան


Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի նախագահ

Ծնված 1392թ.-ին, Էդուարդո Էռնեկյանն արգենտինացի գործարար է, ով ներկայումս Կորպորացիոն Ամերիկայի նախագահն է, Արգենտինայի Առևտրաարդյունաբերական պալատի առաջին փոխնախագահը, Միջազգային առևտրաարդյունաբերական պալատի գործադիր խորհրդի անդամ, Միջամերիկյան Արևտրի և արդյունաբերության խորհուրդի նախագահ և Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի նախագահ:

 01 Որքա՞ն արդիական է Ռաուլ Վալլենբերգի պատմությունն այսօր:

Ռաուլ Վալլենբերգի պատմությունը համերաշխության և կարեկցանքի մասին է: Որպես այդպիսին այն անժամկետ է:  Նա կարող էր հարմարավետ կյանք ունենալ՝ լուսավոր ապագայով: Փոխարենը նա մեկնեց պատերազմական Հունգարիա և նվիրեց իրեն նացիստական հետապնդումներից և ոչնչացման մեքենայից անմեղ զոհերի կյանքը փրկելուն:  

 
Հայաստանի անցյալն ու ներկան իր ողջ հրաշալի տարածության մեջ

 

2015թ. ապրիլին կլրանա Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը. Այս անսահման կորուստը մեծ դատարկություն է ստեղծել հայ ժողովրդի հավաքական գիտակցության մեջ: Ցեղասպանությունը խորը վերք է հայ ժողովրդի պատմության, անցյալի և ներկայի մեջ: Անհնար է խոսել հայ ժողովրդի պատմության մասին՝ առանց Ցեղասպանության մասին նշելու: Այնուամենայնիվ, միայն Ցեղասպանությունը բավարար չէ հայկական արժեքների և կրթության զարգացման համար. ապրել անցյալի հետ առանց ապագայի հստակ տեսլականի՝ անիմաստ է: Դրա համար մեզ անհրաժեշտ են վառ օրինակներ՝ հասկանալու հայոց պատմության մեծությունն՝ առանց այսօրվա, վաղվա հայերի համար առաջընթացի և բարգավաճման ապագա կառուցելու ջանքերի: Անհրաժեշտ է փրկել Հայաստանը մոռացումից:        
Ցեղասպանության հարյուրամյակից մի քանի ամիս առաջ, մեծ հնարավորություն է ընձեռվում պահպանել հնագույն Հայաստանն ապագայի համար: Հայկական գործոնների հանդեպ տարբեր մոտեցումները թույլ են տալիս մեզ կապ հաստատել այս հուզիչ և դեռևս մտահոգիչ իրականության հետ: Մի կողմից դա հուզիչ է, քանի որ այդպիսին է հայկական մշակույթը, սակայն մյուս կողմից՝ շփոթեցնող, որովհետև դժվար է հասկանալ, թե ինչպես այդպիսի հարուստ և մեծ ժառանգությունը լայն տարածում չի ստանում: Ուստի մենք պետք է նախաձեռնենք համընդհանուր տարածում ունեցող և լավ կազմակերպված մի ծրագիր, որը մեզ թույլ կտա պահպանել այն ամենն, ինչ Հայաստանն ունի աշխարհին առաջարկելու՝ իր պատմությունն ու մշակույթը կամ կարճ ասած՝ իր ժառանգությունն, որն ուղեցույց կլինի գալիք սերնդի կրթության և գործողությունների համար: 

Սեղմեք տեսնելու բոլոր նորությունները

Լրատու

Բաժանորդագրվել`

Անուն:
Էլ.հասցե:
 
Home Հիմնական Տեղեկություններ Հայազգի «Ազգերի Առաքյալները»
Հայազգի «Ազգերի Առաքյալները»

Հայազգի «Ազգերի Առաքյալների» Անունները
Անուն, Ազգանուն
Երկիրը
Ճանաչման Տարին
1. Աշխեն Հակոբյան
ՈՒկրաինա
2010
2. Փերուզա Բաղդասարյանն և նրա որդին Սարգիսը
ՈՒկրաինա 2013
3. Երվանդ և Էլբիս Բեուրկջյաններ
Ֆրանսիա
1982
4. Գևորգ Դիլսիզյան և նրա որդին` Անդրե Գուստավ Դիլսիզյանը Ֆրանսիա 2011
5. Ալբերտ և Մաքրուհի Ղուկասյաններ և նրանց դուստր Բերտան
Ֆրանսիա 1993
6. Արա Երեցյան
Հունգարիա
1981
7. Հարություն Խաչատրյան Հայաստան
2013
8. Հարութ Կիշեշյան և Նատալյա Զագորույկո և նրանց դուստրը Ալմազա Կիշեշյանը
ՈՒկրաինա 2003
9. Վարդան Մկրտչյան և իր մայրն՝ Արկալն ՈՒկրաինա 1999
10. Քնարիկ Շախբազյան ՈՒկրաինա 1999
11. Արամ  և Ֆելիսիա Տասչջյաններ Ավստրիա 1992
12. Գրիգորի և Պրան Տաշչյաններ, նրանց երեխաները՝ Հասմիկ Մխիկյան-Տաշչյան,
Տիգրան Տաշչյան

ՈՒկրաինա 2002

Հոլոքոստի ժամանակ հրեաների փրկիչների թվում կային նաև հայեր` նրանցից մի քանիսի շարժառիթը հանդիսացել է իրենց ընտանիքների կամ մարդկանց հանդեպ   20-րդ դարի սկզբին թուրքերի գործած ցեղասպանության մասին հիշողությունը: Փրկարարական այս պատմությունները տեղի են ունեցել հայկական սփյուռքի տարբեր գաղթօջախներում՝ ՈՒկրաինայում(Ղրիմ, Օդեսա), Ավստրիայում(Վիենա), Հունգարիայում(Բուդապեշտ) և Ֆրանսիայում, քանի որ Հայոց Ցեղասպանությունից հետո հայերը սփռվել էին ողջ աշխարհով մեկ:

Ահա նրանց պատմությունները.

Գևորգ Դիլսիզյանը և նրա որդի Անդրե-Գուստավը
Հեղինակ՝ Յադ Վաշեմ 08.02.12

Գևորգ Դիլսիզյանը փախել էր Ֆրանսիա 19-րդ դարի վերջին թուրքերի կողմից հայերի հետապնդումների պատճառով: Նա ամուսնացել և 13 երեխա էր ունեցել: Նրա որդի Անդրեն ամուսնացավ Լեա Ալբոհերի հետ, որի հրեա ընտանիքը Թուրքիայից ներգաղթել էր Ֆրանսիա: 1942թ.-ին  այս զույգն աղջիկ ունեցավ՝ Լիլիանին:
Գերմանացիների կողմից Ֆրանսիայի շրջափակման ժամանակ Գևորգ Դիլսիզյանն և նրա որդի Անդրե-Գուստավը թաքցնում էին Լեայի ազգականներին՝ Լեոն և Սավի ընտանիքների անդամներին:
Քերոլայն՝ (Լեոն) Էլբազի հայրը, ծառայում էր ֆրանսիական բանակում, երբ բռնկվեց պատերազմը և նա գերի վերցվեց գերմանացիների կողմից: Նրա մայրը երեխաներին ուղարկեց դայակի մոտ, բայց հետո որոշեց նրանց հետ վերադարձնել Փարիզ, քանի որ նրանց վատ էին ...

Ընթերցել...
 
Գրիգորի և Պրան Տաշչյանները, Հասմիկ Մխիկյան-Տաշչյան, Տիգրան Տաշչյան
Հեղինակ՝ Յադ Վաշեմ 11.02.11

Գրիգորի և Պրան Տաշչյանները ապրում էին Թուրքիայում, որտեղ կարողացել էին փրկվել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից: Պրանի առաջին ամուսինը, նրա երկու երեխաները և ազգականների մեծ մասը սպանվել էին: Այս ողբերգությունը մեծ հետք թողեց նրանց վրա: Առաջին համաշխարհային պատերազմից հետո նրանք թափառելով հասան Սիմֆերոպոլ՝ Ռուսաստանի Դաշնության Ինքնվար մարզ Ղրիմ՝ այժմ Ուկրաինա, որտեղ նրանք ամուսնացան և մշտական բնակութուն հաստատեցին: Տարածաշրջանը հարուստ էր տարբեր էթնիկական խմբեր ներկայացնող ընտանիքներով՝ ռուսներ, ուկրաինացիներ, թաթարներ, հրեաներ, հայեր, հույներ, բուլղարացիներ և այլն: Նրանց մեջ կար ռուս մի ընտանիք՝ Կուչերենկո անունով: Եվգենիան՝ նրանց դուստրերից մեկը, ամուսնացել էր Դավիդ Գոլդբերգ անունով մի հրեայի հետ։  Զույգն ուներ երկու երեխա՝ Անատոլին ...

Ընթերցել...
 
Արամ և Ֆելիսիա Տասչջյաններ
Հեղինակ՝ Յադ Վաշեմ 11.02.11

Երբ իր հարսը խնդրեց նրան օգնել Վալենտին Սկիդելսկուն, որին հանդիպել էր ուսանողական միությունում, Ֆելիսիա Տասչջյանը չէր էլ պատկերացնում, որ այս օգնությունը կուղեկցվի երեք տարվա անօրինականությամբ և վտանգներով: Այն, ինչ սկսվեց բարոյական աջակցությամբ և սեփական կապերի օգտագործմամբ, վերածվեց այնուհետև երկշաբաթյա ժամանակավոր ապաստան տալով, և ի վերջո, վերածվեց հալածված հրեա թաքցնելու մի սովորության՝ մի քանի օրվա փոխարեն վերածվելով 3 տարվա: Վալենտին Սկիդելսկին ծնվել էր 1901թ.-ին Թբիլիսիում, Վրաստանում: Նա պատմաբան էր և բնակվում էր Վիեննայում, որտեղ 1938թ.-ին հրատարակեց մի գիրք ռուսական հեղափոխության մասի: Անշլյուսից (Ավստրիայի միավորումը Գերմանիայի հետ) հետո նա կանչվեց հարկադիր աշխատանքի նացիստական իշխանությունների կողմից: Նա նույնպես պետք է լքեր իր բնակարանը և տեղափոխվեր մեկ այլ բնակարան, որտեղ ֆաշիստները հրեաներին էին հավքվել:

Ընթերցել...
 
Վարդան Մկրտչյան և իր մայրը՝ Արկալն ու Քնարիկ Մկրտչյան
Հեղինակ՝ Յադ Վաշեմ 11.02.11

Երբ գերմանացիները շրջափակեցին Վարշավան 1939թ.-ին, 15-ամյա Յոզեֆ Տարաշինսկին իր ընտանիքի հետ փախավ քաղաքից։ Նրանք ի վերջո հասան Ուկրաինայի Խարկով քաղաք և բնակվեցին այնտեղ՝ 1941-ի ապրիլին։ Երկու ամիս անց գերմանացիները հարձակվեցին Սովետական Միության վրա և Տրանշինսկիները կրկին հայտնվեցին նացիստական իշխանության տակ։ 1941թ.-ի դեկտեմբերի 14-ին, գերմանացիների կողմից Խարկովի շրջափակումից մոտ երկու ամիս անց, տեղի հրեաներին հրամայվեց լքել իրենց տները և տեղափոխվել քաղաքի ծայրամասում գտնվող գյուղատնտեսական սարքավորումների արտադրության գործարանի տարածք։
Երեք շաբաթ անց նրանց տարան այդտեղից՝ գնդակահարելու։ Հրեաներին մահվան ուղղորդելու ժամանակ մի գերմանացի սպա կարգադրեց Տարաշինսկուն հսկել թանկարժեք իրերով լի ճամպրուկը։ Մի քանի ժամ անց սպան վերադարձավ, վերցրեց ճամպրուկը և Տարաշինսկուն հրամայեց գնալ այն ...

Ընթերցել...
 
Հարութ և Նատալյա Զագորույկո-Կիշեշյան և նրանց դուստր Ալմազա Կիշեշյանը
Հեղինակ՝ Յադ Վաշեմ 11.02.11

Հայազգի Հարութ Կիշեշյանը ապրում էր Խարկովում իր ուկրանուհի կնոջ՝ Նատալյա Զագորույկոյի և իրենց չորս աղջիկների հետ: Ալմազան՝ նրանց ավագ դուստրը, ընկերական հարաբերությունների մեջ էր մի երիտասարդ հրեա կնոջ՝ Ռեյզա Կրասովայի հետ, ով ապրում էր իրենց հարևանությամբ իր ռուս ամուսնու Դմիտրի Կրասովի հետ և երկու տղաների՝ Վադիմի (ծնվ. 1933թ.) և Յակովի (ծնվ. 1935թ.) հետ: ՍՍՀՄ գերմանական զորքերի ներխուժումից հետո Դմիտրի Կրասովը զարակոչվել էր Կարմիր Բանակ: 1914թ.-ի հոկտեմբերի 25-ին նրա կինը և երեխաները հայտնվեցին գերմանական օկուպացիայի մեջ: Շուտով հայտարարվեց, որ բոլոր հրեաները պետք է լքեն իրենց բնակավայրերը և տեղափոխվեն քաղաքի ծայրամասում գտնվող մոտակա տրակտորի գործարան: Խարկովի հրեաների մեծամասնության պես Ռեյզան չհամարձակվեց չենթարկվել հրամանին: Գործարանում ապրելու պայմանները սարսափելի էին. սառը, դատարկ զորանոցներ, սանիտարական պայմանների ...

Ընթերցել...
 
Ալբերտ և Մաքրուհի Ղուկասյաններ և նրանց դուստր Բերտան
Հեղինակ՝ Յադ Վաշեմ 09.02.11

1942թ.-ի սկզբին Տանկմանները՝ լեհական ծագումով հրեաներ, հեռացան Փարիզից իրենց դուստր Պոլետտի հետ (ծնվ. 1937թ.-ին) և վերաբնակվեցին Լիոնում, որն այդ ժամանակ ոչ գրավյալ գոտիում էր: Մի օր փողոցով քայլելիս Մ. Տանկմանը տեսավ ֆրանսիական ոստիկանների, որոնք ձերբակալում էին հրեաների: Ակնհայտ էր, որ նա ականատես էր լինում հրեաների շրջափակմանը: Նա վախից վազեց դեպի հացի խանութ: Տարածքում միայն վաճառողուհին էր, 16 տարեկան Բերտա Ղուկասյանը, որն անմիջապես սարսափած մարդուն ապաստան առաջարկեց իր ծնողների՝ Ալբերտ և Մաքրուհի Ղուկասյանների տանը: Տանկմանի կինն և հինգամյա դուստրը ավելի ուշ միացան նրան: Մինչը Լիոնի ազատագրումը՝ 1944թ.-ի սեպտեմբերը, Տանկմանները մնացին Ղուկասյանների համեստ տանը՝ Ղուկասյանի աղջկա Բերտայի և 12-ամյա տղայի՝ Ռայմոնդի հետ:

Ընթերցել...
 
Արա Երեցյան
Հեղինակ՝ Յադ Վաշեմ 09.02.11

Արա Երեցյանը ծնվել է 1918թ.ին Ստանբուլում, հայկական ընտանիքում: Իր ծնողների հետ միասին դեռևս մանուկ հասակում ներգաղթել է Հունգարիա: Իր նոր տանը նա սկսեց նոր անունով կոչվել՝ Գեորգի: 1930-ականների սկզբին Երեցյանը միացավ «Խաչված նետեր» կուսակցության երիտասարդական շարժմանը, բայց քանի որ հավանություն չէր տալիս կուսակցության դաժան քաղաքականությանը ընդդեմ հերաների, ապա դուրս եկավ կուսակցության շարքերից: 1944թ.-ին Երեցյանը նշանակվեց քաղաքացիական պաշտպանության հրամանատար Բուդապեշտի 6-րդ թաղամասում:  «Խաչված նետերի» կառավարման ընթացքում նա օգտագործեց իր դիրքը՝ փրկելու որքան հնարավոր է շատ հրեաների: Նա բժշկական կլինիկա բացեց մի տան մեջ, որը գտնվում էր Շվեդիայի դեսպանատան հովհանու ներքո: Կլինիկայում, որը փաստորեն մի փոքր հիվանդանոց էր, վիրավոր քաղաքացիներն ու զինվորները բուժվում էին անվճար: Մոտ 40 հերա բժիշկներ, որանց Երեցյանը կեղծ արիական փաստաթղթեր էր տրամադրել, աշխատում էին կլինիկայում և ապրում այդտեղ իրենց ընտանիքների հետ: Երեցյանը ...

 
Երվանդ և Էլբիս Բեուրկջյաններ
Հեղինակ՝ Յադ Վաշեմ 09.02.11

Յոզեֆ և Հելենե Գոլդհամերները ծագումով Լեհաստանի հրեաներ էին, ովքեր ամուսնացել էին Փարիզում 1920-ականների սկզբին: Յոզեֆ Գոլդհամերը հիմնեց երեխաների հագուստի արտադրության մի փոքր ձեռնարկություն և բավականին լավ էր վաստակում: Երվանդ Բուրկջյանը, մի հայ քրիստոնյա, որն իր ընտանիքի հետ ապրում էր Կոլոմբում՝ Փարիզի արվարձաններից մեկում, Գոլդհամերի մշտական հաճախորդներից էր: Որպես մի մաս հակահրեական օրենսդրության, որը սկսեց քննարկվել 1940 թ.-ի հոկտեմբերին և 1941թ.-ի հունիսին ընդունվեց որպես հրեաների սեփականության «Արիականացման» վերաբերյալ օրենք: Այս օրենքը վատ անդրադարձավ նաև  Գոլդհամերի գործունեության վրա և նրա բիզնեսի ղեկավարումը հանձնվեց «Արիացի» մի ֆրանսիացու, որն համագործակցում էր գերմանացիների հետ: Գոլդհամերները կորցրեցին իրենց ապրուստի միջոցը:

Ընթերցել...
 
Աշխեն Հակոբյան
Հեղինակ՝ Յադ Վաշեմ 08.02.11

Յակով Ռաբինովիչը, նրա ռուս կինը՝ Օլգան, և իրենց երկու դուստրերը՝ Դինան և Մարիան, ապրում էին Օդեսայի մեծ բազմաբնա-կարանային շենքում; Նույն շենքում էին ապրում Աշխեն և Պարունակ Հակոբյաններն, ովքեր նույնպես երկու աղջիկ ունեին; Երբ պատերազմը սկսվեց, երկու ընտանիքի տղամարդիկ էլ զինակոչվեցին Կարմիր բանակ՝ թողնելով իրենց ընտանիքները:Գերմանացիները գրավեցին Օդեսան 1941 թ.-ի հոկտեմբերի 16-ին: Երկու ամիս անց 3 տարեկան Դինային և մի քանի ամսեկան Մարիային ստիպեցին տեղափոխվել գետտո, որտեղ պահում էին Օդեսայի հրեաներին: Նրանց մայրը՝ Օլգան, նախընտրեց միանալ երեխաներին և նրանց հետ գնաց Սլոբոդկայի գետտո; Չնայած պատերազմի ժամանակ երեխաների հետ միայնակ էր մնացել, Աշխեն Հակոբյանը մի կողմ դրեց իր խնդիրները և չլքեց իր նախկին  հարևաններին:

Ընթերցել...
 


Powered by Mad-Logic Internet Solutions