armenian armenian

Նորություններ

Ազգերի Առաքյալների հաղթանակը

Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամը դեմ է այն պաշտոնյաներին հարգանքի տուրք մատուցելուն, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իրենց ծառայողական պարտականություններից ավելին ոչ մի բան չեն արել:

Անդրադառնալով օգոստոսի 21-ին հրապարակված զեկույցին, որն առնչվում էր Վալլենբերգ հիմնադրամն ընդդեմ արգենտինական զրպարտության գործին, կուզենայինք շեշտել, որ Արգենտինայի գերագույն դատարանի որոշումը կայացվեց հօգուտ Լուիզ Հ. Իրիգոյենի ազգականի: Լ. Իրիգոյենը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բեռլինում Արգենտինայի դեսպանատան դիվանագետ էր: Ազգականը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Վալլենբերգ հիմնադրամի այն բանից հետո, երբ այն հրապարակել էր Իրիգոյենի մասին գիտական և լրագրողական աշխատանքները, ինչպես նաև այն դերի մասին, որ նա խաղացել էր նացիստների կողմից հետապնդվող արգենտինացի հրեաների հանդեպ:     
Այս գործի արմատներն ընկած են երկու նախորդ իրադարձություններում, որոնց մեջ ներգրավված էր Վալլենբերգ հիմնադրամը:  
Դրանցից մեկը «Հրահանգ 11»-ն էր՝ «հույժ գաղտնի» հրաման տրված 1938-ին, Արգենտինայի այդ ժամանակվա Արտգործնախարար Ժոզե Մարիա Կանտիլոյի կողմից, որի համաձայն ամբողջ աշխարհում Արգենտինայի բոլոր դեսպանատներն ու հյուպատոսարանները հրահանգ էին ստացել մերժել մուտքի արտոնագրերը «բոլոր այն անցանկալի անձանց, ովքեր արտաքսվել էին իրենց երկրներից», ի թիվս այլ հետապնդյալների հստակ ի նկատի ունենալով հրեաներին: «Հրահանգ 11»-ը, որն համարժեք էր մահվան լիազորագրի, չեղյալ հայտարարվեց 2005թ. հունիսի 9-ին Բուենոս Այրեսում գտնվող նախագահական պալատում տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ: Արարողությունը նախագահում էին նախագահ Նեստոր Կիրխները և Արտգործնախարար Ռաֆայել Բիելսան:

 
«Ռաուլը Բուդապեշտից»՝ տանգո Վալլենբերգի համար

Ռաուլ Վալլենբերգի անվան հիմնադրամը պատվիրել է ստեղծել տանգոյի կոմպոզիցիա՝ նվիրված Ռաուլ Վալլենբերգին:

 

 
Արգենտինայի Գերագույն դատարանի օրինակելի որոշումն՝ հօգուտ խոսքի ազատության: Նույնիսկ ամենախիստ քննադատությունն ունի սահմանադրական պաշտպանություն

Վալլենբերգ հիմնադրամը չպետք է փոխհատուցի այն արգենտինացի դիվանագետի թոռանը, ով մեղադրվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից հետապնդվող արգենտինացի հրեաներին մահվան ճիրաններում թողնելու մեջ:

Արգենտինայի Գերագույն դատարանը բեկանել է վճիռը հօգուտ այն դիվանագետի թոռան, ով նացիստական ռեժիմի ժամանակ աշխատում էր Բեռլինում Արգենտինայի դեսպանատանը: Երբ «Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամը» մեղադրել էր դիվանագետին արգենտինացի հրեաներին մահվան ճիրաններում թողնելու մեջ, դիվանագետի թոռը դատի էր տվել հիմնադրամին՝ պահանջելով վնասների փոխհատուցում: Այժմ, Գերագույն դատարանը վճռեց, որ «այն չի կարող համարվել առանց պատճառի վիրավորանք, այլ հակառակը՝ խիստ հարցաքննություն է, որն հատուկ է պատմական վեճերին»:

Խուան Կարլոս Հիպոլիտո Իրիգոյենը՝ նացիստական ռեժիմի ժամանակ Բեռլինում Արգենտինայի դեսպանատան դիվանագետ Լուիս Հերնան Իրիգոյենի թոռը, դատական հայց ներկայացրեց ընդդեմ «Ռաուլ Վալլենբերգ հիմնադրամի»՝ պահանջելով վնասների փոխհատուցում:  Ամբաստանյալը հայտարարեց, որ հայցվորի պապը «պատասխանատվություն է կրում մոտ 100 արգենտինացի հրեաների գազային սենյակներում թողնելու համար»:
Հայցվորի բողոքը բավարարվել էր առաջին ատյանում և Վերաքննիչ դատարանում, և ամբաստանյալը պարտավորվում էր վճարել 50.000 արգենտինական պեսո (մոտ 6000 ԱՄՆ դոլար)՝ որպես վնասի փոխհատուցում:  
Փաստաբաններ Իսրայել Իմարի, Պոլ Վարշավսկիի, Կարլոս Ռաուլ Սանչեզի և Գուստավո Ա. Բոսսերտի աջակցությամբ Վալլենբերգ հիմնադրամը բողոքարկեց որոշումը Գերագույն դատարանում, որն էլ իր վեց դատավորներից հինգի՝ Ռիկարոդո Լորենցետտի, Ելենա Հայթոն դե Նոլասկոյի, Էնրիքե Պետրաչիի, Էուժենիո Զաֆֆարոնիի և Խուան Կառլոս Մաքեդայի կողմ քվեարկությամբ բավարարեց բողոքը և հրաժարվեց նախնական վճռից:    
Դատավոր Զաֆֆարոնին նշեց, որ ապացույց չկա, որ հայցվոր Իրիգոյենը բարոյական վնաս է կրել իր պապի հանդեպ արված քննադատությունից և պարզապես մեջբերելով ընտանիքի պատիվը բավարար չի կարող լինել բարոյական վնասն ապացուցելու համար, հատկապես երբ ազգակցական կապը ծնող-երեխա կամ եղբայրական մակարդակի վրա չէ:
Դատավորները բացատրեցին, որ իրենց որոշումը «հիմնված է Վալլենբերգ հիմնադրամի կայքի բովանդակության վրա»: Նրանք նաև հավելեցին, որ «պարզ կարելի է տեսնել, որ շատ դեպքերում նյութերը վերցված են տարբեր լրատվամիջոցներից՝ նշելով աղբյուրը և պահպանելով օրիգինալ ֆորմատը»:

Գերագույն դատարանի կարծիքով բողոքն ընդունելիս ստորին ատյանները անտեսել են իրավական ուսմունքը, որով «մեկ այլ մարդու խոսքերը կրկնելը քաղաքացիական կամ քրեական պատասխանատվության ենթակա չէ: Տեղեկությունների բովանդակությունը պետք է վերագրել համապատասխան աղբյուրին և տվյալ աղբյուրի ինֆորմացիան պետք է հստակ մեջբերել»:

 

 
Հարց ու Պատասխան Էդուարդո Էռնեկյանի հետ

Ռաուլ Վալլենբերգի ժառանգությունը

Էդուարդո Էռնեկյան


Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի նախագահ

Ծնված 1392թ.-ին, Էդուարդո Էռնեկյանն արգենտինացի գործարար է, ով ներկայումս Կորպորացիոն Ամերիկայի նախագահն է, Արգենտինայի Առևտրաարդյունաբերական պալատի առաջին փոխնախագահը, Միջազգային առևտրաարդյունաբերական պալատի գործադիր խորհրդի անդամ, Միջամերիկյան Արևտրի և արդյունաբերության խորհուրդի նախագահ և Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի նախագահ:

 01 Որքա՞ն արդիական է Ռաուլ Վալլենբերգի պատմությունն այսօր:

Ռաուլ Վալլենբերգի պատմությունը համերաշխության և կարեկցանքի մասին է: Որպես այդպիսին այն անժամկետ է:  Նա կարող էր հարմարավետ կյանք ունենալ՝ լուսավոր ապագայով: Փոխարենը նա մեկնեց պատերազմական Հունգարիա և նվիրեց իրեն նացիստական հետապնդումներից և ոչնչացման մեքենայից անմեղ զոհերի կյանքը փրկելուն:  

 
Հայաստանի անցյալն ու ներկան իր ողջ հրաշալի տարածության մեջ

 

2015թ. ապրիլին կլրանա Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը. Այս անսահման կորուստը մեծ դատարկություն է ստեղծել հայ ժողովրդի հավաքական գիտակցության մեջ: Ցեղասպանությունը խորը վերք է հայ ժողովրդի պատմության, անցյալի և ներկայի մեջ: Անհնար է խոսել հայ ժողովրդի պատմության մասին՝ առանց Ցեղասպանության մասին նշելու: Այնուամենայնիվ, միայն Ցեղասպանությունը բավարար չէ հայկական արժեքների և կրթության զարգացման համար. ապրել անցյալի հետ առանց ապագայի հստակ տեսլականի՝ անիմաստ է: Դրա համար մեզ անհրաժեշտ են վառ օրինակներ՝ հասկանալու հայոց պատմության մեծությունն՝ առանց այսօրվա, վաղվա հայերի համար առաջընթացի և բարգավաճման ապագա կառուցելու ջանքերի: Անհրաժեշտ է փրկել Հայաստանը մոռացումից:        
Ցեղասպանության հարյուրամյակից մի քանի ամիս առաջ, մեծ հնարավորություն է ընձեռվում պահպանել հնագույն Հայաստանն ապագայի համար: Հայկական գործոնների հանդեպ տարբեր մոտեցումները թույլ են տալիս մեզ կապ հաստատել այս հուզիչ և դեռևս մտահոգիչ իրականության հետ: Մի կողմից դա հուզիչ է, քանի որ այդպիսին է հայկական մշակույթը, սակայն մյուս կողմից՝ շփոթեցնող, որովհետև դժվար է հասկանալ, թե ինչպես այդպիսի հարուստ և մեծ ժառանգությունը լայն տարածում չի ստանում: Ուստի մենք պետք է նախաձեռնենք համընդհանուր տարածում ունեցող և լավ կազմակերպված մի ծրագիր, որը մեզ թույլ կտա պահպանել այն ամենն, ինչ Հայաստանն ունի աշխարհին առաջարկելու՝ իր պատմությունն ու մշակույթը կամ կարճ ասած՝ իր ժառանգությունն, որն ուղեցույց կլինի գալիք սերնդի կրթության և գործողությունների համար: 

Սեղմեք տեսնելու բոլոր նորությունները

Լրատու

Բաժանորդագրվել`

Անուն:
Էլ.հասցե:
 
Արա Երեցյան
Հեղինակ՝ Յադ Վաշեմ 09.02.11

Արա Երեցյանը ծնվել է 1918թ.ին Ստանբուլում, հայկական ընտանիքում: Իր ծնողների հետ միասին դեռևս մանուկ հասակում ներգաղթել է Հունգարիա: Իր նոր տանը նա սկսեց նոր անունով կոչվել՝ Գեորգի: 1930-ականների սկզբին Երեցյանը միացավ «Խաչված նետեր» կուսակցության երիտասարդական շարժմանը, բայց քանի որ հավանություն չէր տալիս կուսակցության դաժան քաղաքականությանը ընդդեմ հերաների, ապա դուրս եկավ կուսակցության շարքերից: 1944թ.-ին Երեցյանը նշանակվեց քաղաքացիական պաշտպանության հրամանատար Բուդապեշտի 6-րդ թաղամասում:  «Խաչված նետերի» կառավարման ընթացքում նա օգտագործեց իր դիրքը՝ փրկելու որքան հնարավոր է շատ հրեաների: Նա բժշկական կլինիկա բացեց մի տան մեջ, որը գտնվում էր Շվեդիայի դեսպանատան հովհանու ներքո: Կլինիկայում, որը փաստորեն մի փոքր հիվանդանոց էր, վիրավոր քաղաքացիներն ու զինվորները բուժվում էին անվճար: Մոտ 40 հերա բժիշկներ, որանց Երեցյանը կեղծ արիական փաստաթղթեր էր տրամադրել, աշխատում էին կլինիկայում և ապրում այդտեղ իրենց ընտանիքների հետ: Երեցյանը օգտագործում էր իր հին կապերը «Խաչված նետեր» կուսակցությունում, որպեսզի թույլտվություն և արտոնագիր ստանար, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր ու կնիքներ՝ «իր» կլինիկայի համար սարքավորումներ և նյութեր պատվիրելու նպատակով: Կլինիկայում մանրակրկիտ գրառումներ էր անում Լասլո Նագին, ով գրառում էր յուրաքանչյուր պատահար, ամեն մի օգտագործված դեղորայք և ամեն մի ընդունված, բուժված և անվտանգ դուրս գրված հիվանդ: Այս գրառումները յուրահատուկ տպավորություն գործեցին «Խաչված նետերի վրա, որոնք երբևէ կլինիկա չէին այցելել: Չնայած նրանց ասել էին, որ Երեցյանը թաքցնում էր հրեաների, կուսակցությունը որոշեց, որ նման «հայրենասիրական» հաստատությունը, որ անվճար բուժում էր հունգարացի զինվորներին և քաղաքացիներին, կասկածից վեր է: Երեցյանը իր սեփական գրպանից հոգաց կլինիկայի բոլոր ծախսերը և մինչև Հունգարիայի ազատագրումը բացի բժիշկներից փրկեց ևս 400 հրեայի կյանք: Պատերազմից հետո նրա կողմից փրկվածները կոչ արեցին հունգարական կառավարությանը պաշտոնապես պարգևատրել Երեցյանին՝  իր քաջության և հերոսության համար, բայց նրանք որևէ հաջողության չհասան: Երեցյանը հեռացավ Հունգարիայից 1960-ականներին և բնակություն հաստատեց Վիեննայում:

1981թ.-ին փետրվարի 26-ին Յադ Վաշեմ թանգարան-ինստիտուտը ճանաչեց Արա Երեցյանին որպես «Ազգերի Առաքյալ»:

Ինֆորմացիան լրաքաղված է Յադ Վաշեմ թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքից:

Comments
Add New Search


Write comment
Name:
Email:
 
Title:
:D:angry::angry-red::evil::idea::love::x:no-comments::ooo::pirate::?::(
:sleep::););)):0
Please input the anti-spam code that you can read in the image.
 

Powered by Mad-Logic Internet Solutions