armenian armenian

Նորություններ

Ազգերի Առաքյալների հաղթանակը

Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամը դեմ է այն պաշտոնյաներին հարգանքի տուրք մատուցելուն, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իրենց ծառայողական պարտականություններից ավելին ոչ մի բան չեն արել:

Անդրադառնալով օգոստոսի 21-ին հրապարակված զեկույցին, որն առնչվում էր Վալլենբերգ հիմնադրամն ընդդեմ արգենտինական զրպարտության գործին, կուզենայինք շեշտել, որ Արգենտինայի գերագույն դատարանի որոշումը կայացվեց հօգուտ Լուիզ Հ. Իրիգոյենի ազգականի: Լ. Իրիգոյենը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բեռլինում Արգենտինայի դեսպանատան դիվանագետ էր: Ազգականը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Վալլենբերգ հիմնադրամի այն բանից հետո, երբ այն հրապարակել էր Իրիգոյենի մասին գիտական և լրագրողական աշխատանքները, ինչպես նաև այն դերի մասին, որ նա խաղացել էր նացիստների կողմից հետապնդվող արգենտինացի հրեաների հանդեպ:     
Այս գործի արմատներն ընկած են երկու նախորդ իրադարձություններում, որոնց մեջ ներգրավված էր Վալլենբերգ հիմնադրամը:  
Դրանցից մեկը «Հրահանգ 11»-ն էր՝ «հույժ գաղտնի» հրաման տրված 1938-ին, Արգենտինայի այդ ժամանակվա Արտգործնախարար Ժոզե Մարիա Կանտիլոյի կողմից, որի համաձայն ամբողջ աշխարհում Արգենտինայի բոլոր դեսպանատներն ու հյուպատոսարանները հրահանգ էին ստացել մերժել մուտքի արտոնագրերը «բոլոր այն անցանկալի անձանց, ովքեր արտաքսվել էին իրենց երկրներից», ի թիվս այլ հետապնդյալների հստակ ի նկատի ունենալով հրեաներին: «Հրահանգ 11»-ը, որն համարժեք էր մահվան լիազորագրի, չեղյալ հայտարարվեց 2005թ. հունիսի 9-ին Բուենոս Այրեսում գտնվող նախագահական պալատում տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ: Արարողությունը նախագահում էին նախագահ Նեստոր Կիրխները և Արտգործնախարար Ռաֆայել Բիելսան:

 
«Ռաուլը Բուդապեշտից»՝ տանգո Վալլենբերգի համար

Ռաուլ Վալլենբերգի անվան հիմնադրամը պատվիրել է ստեղծել տանգոյի կոմպոզիցիա՝ նվիրված Ռաուլ Վալլենբերգին:

 

 
Արգենտինայի Գերագույն դատարանի օրինակելի որոշումն՝ հօգուտ խոսքի ազատության: Նույնիսկ ամենախիստ քննադատությունն ունի սահմանադրական պաշտպանություն

Վալլենբերգ հիմնադրամը չպետք է փոխհատուցի այն արգենտինացի դիվանագետի թոռանը, ով մեղադրվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից հետապնդվող արգենտինացի հրեաներին մահվան ճիրաններում թողնելու մեջ:

Արգենտինայի Գերագույն դատարանը բեկանել է վճիռը հօգուտ այն դիվանագետի թոռան, ով նացիստական ռեժիմի ժամանակ աշխատում էր Բեռլինում Արգենտինայի դեսպանատանը: Երբ «Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամը» մեղադրել էր դիվանագետին արգենտինացի հրեաներին մահվան ճիրաններում թողնելու մեջ, դիվանագետի թոռը դատի էր տվել հիմնադրամին՝ պահանջելով վնասների փոխհատուցում: Այժմ, Գերագույն դատարանը վճռեց, որ «այն չի կարող համարվել առանց պատճառի վիրավորանք, այլ հակառակը՝ խիստ հարցաքննություն է, որն հատուկ է պատմական վեճերին»:

Խուան Կարլոս Հիպոլիտո Իրիգոյենը՝ նացիստական ռեժիմի ժամանակ Բեռլինում Արգենտինայի դեսպանատան դիվանագետ Լուիս Հերնան Իրիգոյենի թոռը, դատական հայց ներկայացրեց ընդդեմ «Ռաուլ Վալլենբերգ հիմնադրամի»՝ պահանջելով վնասների փոխհատուցում:  Ամբաստանյալը հայտարարեց, որ հայցվորի պապը «պատասխանատվություն է կրում մոտ 100 արգենտինացի հրեաների գազային սենյակներում թողնելու համար»:
Հայցվորի բողոքը բավարարվել էր առաջին ատյանում և Վերաքննիչ դատարանում, և ամբաստանյալը պարտավորվում էր վճարել 50.000 արգենտինական պեսո (մոտ 6000 ԱՄՆ դոլար)՝ որպես վնասի փոխհատուցում:  
Փաստաբաններ Իսրայել Իմարի, Պոլ Վարշավսկիի, Կարլոս Ռաուլ Սանչեզի և Գուստավո Ա. Բոսսերտի աջակցությամբ Վալլենբերգ հիմնադրամը բողոքարկեց որոշումը Գերագույն դատարանում, որն էլ իր վեց դատավորներից հինգի՝ Ռիկարոդո Լորենցետտի, Ելենա Հայթոն դե Նոլասկոյի, Էնրիքե Պետրաչիի, Էուժենիո Զաֆֆարոնիի և Խուան Կառլոս Մաքեդայի կողմ քվեարկությամբ բավարարեց բողոքը և հրաժարվեց նախնական վճռից:    
Դատավոր Զաֆֆարոնին նշեց, որ ապացույց չկա, որ հայցվոր Իրիգոյենը բարոյական վնաս է կրել իր պապի հանդեպ արված քննադատությունից և պարզապես մեջբերելով ընտանիքի պատիվը բավարար չի կարող լինել բարոյական վնասն ապացուցելու համար, հատկապես երբ ազգակցական կապը ծնող-երեխա կամ եղբայրական մակարդակի վրա չէ:
Դատավորները բացատրեցին, որ իրենց որոշումը «հիմնված է Վալլենբերգ հիմնադրամի կայքի բովանդակության վրա»: Նրանք նաև հավելեցին, որ «պարզ կարելի է տեսնել, որ շատ դեպքերում նյութերը վերցված են տարբեր լրատվամիջոցներից՝ նշելով աղբյուրը և պահպանելով օրիգինալ ֆորմատը»:

Գերագույն դատարանի կարծիքով բողոքն ընդունելիս ստորին ատյանները անտեսել են իրավական ուսմունքը, որով «մեկ այլ մարդու խոսքերը կրկնելը քաղաքացիական կամ քրեական պատասխանատվության ենթակա չէ: Տեղեկությունների բովանդակությունը պետք է վերագրել համապատասխան աղբյուրին և տվյալ աղբյուրի ինֆորմացիան պետք է հստակ մեջբերել»:

 

 
Հարց ու Պատասխան Էդուարդո Էռնեկյանի հետ

Ռաուլ Վալլենբերգի ժառանգությունը

Էդուարդո Էռնեկյան


Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի նախագահ

Ծնված 1392թ.-ին, Էդուարդո Էռնեկյանն արգենտինացի գործարար է, ով ներկայումս Կորպորացիոն Ամերիկայի նախագահն է, Արգենտինայի Առևտրաարդյունաբերական պալատի առաջին փոխնախագահը, Միջազգային առևտրաարդյունաբերական պալատի գործադիր խորհրդի անդամ, Միջամերիկյան Արևտրի և արդյունաբերության խորհուրդի նախագահ և Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի նախագահ:

 01 Որքա՞ն արդիական է Ռաուլ Վալլենբերգի պատմությունն այսօր:

Ռաուլ Վալլենբերգի պատմությունը համերաշխության և կարեկցանքի մասին է: Որպես այդպիսին այն անժամկետ է:  Նա կարող էր հարմարավետ կյանք ունենալ՝ լուսավոր ապագայով: Փոխարենը նա մեկնեց պատերազմական Հունգարիա և նվիրեց իրեն նացիստական հետապնդումներից և ոչնչացման մեքենայից անմեղ զոհերի կյանքը փրկելուն:  

 
Հայաստանի անցյալն ու ներկան իր ողջ հրաշալի տարածության մեջ

 

2015թ. ապրիլին կլրանա Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը. Այս անսահման կորուստը մեծ դատարկություն է ստեղծել հայ ժողովրդի հավաքական գիտակցության մեջ: Ցեղասպանությունը խորը վերք է հայ ժողովրդի պատմության, անցյալի և ներկայի մեջ: Անհնար է խոսել հայ ժողովրդի պատմության մասին՝ առանց Ցեղասպանության մասին նշելու: Այնուամենայնիվ, միայն Ցեղասպանությունը բավարար չէ հայկական արժեքների և կրթության զարգացման համար. ապրել անցյալի հետ առանց ապագայի հստակ տեսլականի՝ անիմաստ է: Դրա համար մեզ անհրաժեշտ են վառ օրինակներ՝ հասկանալու հայոց պատմության մեծությունն՝ առանց այսօրվա, վաղվա հայերի համար առաջընթացի և բարգավաճման ապագա կառուցելու ջանքերի: Անհրաժեշտ է փրկել Հայաստանը մոռացումից:        
Ցեղասպանության հարյուրամյակից մի քանի ամիս առաջ, մեծ հնարավորություն է ընձեռվում պահպանել հնագույն Հայաստանն ապագայի համար: Հայկական գործոնների հանդեպ տարբեր մոտեցումները թույլ են տալիս մեզ կապ հաստատել այս հուզիչ և դեռևս մտահոգիչ իրականության հետ: Մի կողմից դա հուզիչ է, քանի որ այդպիսին է հայկական մշակույթը, սակայն մյուս կողմից՝ շփոթեցնող, որովհետև դժվար է հասկանալ, թե ինչպես այդպիսի հարուստ և մեծ ժառանգությունը լայն տարածում չի ստանում: Ուստի մենք պետք է նախաձեռնենք համընդհանուր տարածում ունեցող և լավ կազմակերպված մի ծրագիր, որը մեզ թույլ կտա պահպանել այն ամենն, ինչ Հայաստանն ունի աշխարհին առաջարկելու՝ իր պատմությունն ու մշակույթը կամ կարճ ասած՝ իր ժառանգությունն, որն ուղեցույց կլինի գալիք սերնդի կրթության և գործողությունների համար: 

Սեղմեք տեսնելու բոլոր նորությունները

Լրատու

Բաժանորդագրվել`

Անուն:
Էլ.հասցե:
 
Home Պարբերական Հայաստանն Այսօր
Հայաստանն Այսօր
Հայաստանի անցյալն ու ներկան իր ողջ հրաշալի տարածության մեջ
Հեղինակ՝ Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամը 11.08.14

 

2015թ. ապրիլին կլրանա Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը. Այս անսահման կորուստը մեծ դատարկություն է ստեղծել հայ ժողովրդի հավաքական գիտակցության մեջ: Ցեղասպանությունը խորը վերք է հայ ժողովրդի պատմության, անցյալի և ներկայի մեջ: Անհնար է խոսել հայ ժողովրդի պատմության մասին՝ առանց Ցեղասպանության մասին նշելու: Այնուամենայնիվ, միայն Ցեղասպանությունը բավարար չէ հայկական արժեքների և կրթության զարգացման համար. ապրել անցյալի հետ առանց ապագայի հստակ տեսլականի՝ անիմաստ է: Դրա համար մեզ անհրաժեշտ են վառ օրինակներ՝ հասկանալու հայոց պատմության մեծությունն՝ առանց այսօրվա, վաղվա հայերի համար առաջընթացի և բարգավաճման ապագա կառուցելու ջանքերի: Անհրաժեշտ է փրկել Հայաստանը մոռացումից:        
Ցեղասպանության հարյուրամյակից մի քանի ամիս առաջ, մեծ հնարավորություն ...

Ընթերցել...
 
Հոլոքոստի հիշատակման միջազգային օրը ՄԱԿ-ի Նյու Յորքյան գլխամասային գրասենյակում
Հեղինակ՝ Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամը 02.02.14








Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի (ՌՎՄՀ) պրոֆեսիոնալ անձնակազմը մասնակցեց հունվարի 27-ին Նյու Նորքում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում տեղի ունեցած Հոլոքոստի հիշատակման ամենամյա արարողությանը: 
Այս օրը սահմանվել է Հոլոքոստի հիշատակման միջազգային օր 2006թ.-ին, իսկ այս տարվա թեման էր՝ «Ճանապարհրոդություն Հոլոքոստի միջով»:
 
Արարողությունը սկսվեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի տեսագրված հաղորդագրությամբ: Նա վկայակոչեց Օսվենցիմի և Բիրկենաուի համակենտրոնացման ճամաբարներ մի քանի ամիս առաջ իր կատարած այցելությունն՝ այն գնահատելով շատ տխուր, բայց և ոգևորիչ, ասելով, որ «Ցեղասպանության թույնը» դեռևս կենդանի է շատ վայրերում և խնդրելով մարդկությանը երբեք թույլ չտալ նման չարագործությունների կրկնությունը: Ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահ պարոն Ջոն Վ. ...
Ընթերցել...
 
19.10.13 Ամբողջի մի մասը - Հրեաներ
Հեղինակ՝ ՀՀ Հանրային հեռուստաընկերություն 19.11.13
 
 
Ընթերցել...
 
Երուսաղեմի միություններն ու կուսակցությունները շարունակելու են համատեղ աշխատանքը
Հեղինակ՝ Արտյոմ Չերնամորյանը 29.05.13
Նկարում՝ Երուսաղեմի Դաշնակցական, Ռամկավար կուսակցությունների և   «Բարեսիրաց» միության  ներկայացուցիչներն Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի միաբան Կորյուն վարդապետ Բաղդասարյանի մասնակցությամբ


ՈՒրբաթ օրը՝ մայիսի 23 - ին Երուսաղեմի ՀոմենԸնդմէնի ակումբում տեցի ունեցավ Ապրիլյան միջոցառումների հանձնախմբի ամփոփիչ նիստը:
 
Ամիսներ առաջ Երուսաղեմում գործող ավանդական երկու կուսակցության ղեկավարներն, «Բարեսիրաց» միության մասնակցությամբ ու Երուսաղեմի Հայոց Պտրիարքարանի աջակցությամբ ստեղծեցին Ապրիլյան միջոցառումների հանձնախումբն, որի գլխավոր նպատակը՝ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողությունների կազմակերպումն ու ըստ հավուր պատշաճի անցկացնումն էր:

Ընթերցել...
 
Մեկ օր Հայաստանի կյանքում. Զարմանալի բնապատկերներ
Հեղինակ՝ Բոազ Միզրահի 26.12.12

Կովկասյան տարածաշրջանում՝ ծովի մակարդակից 4000-ից 400 մետր բարձրություն ունեցող լեռներով շրջապատված և բնապատկերներով հարուստ տարածքում ընկած է Հայաստանը, տարածքային առումով համեմատաբար փոքր, բայց շատ հարուստ երկիր:

Հայ ժողովուրդը մի ժամանակ հսկայական կայսրություն ուներ, սակայն իր պատմության ընթացքում կորցրեց իր դիրքերն և հայտնվեց այլ կայսրությունների լծի տակ, որոնցից վերջիններն՝ Օսմանյան կայսրությունն ու Խորհրդային միությունն էին:
Չնայած ռեժիմում տեղի ունեցած ...
Ընթերցել...
 
Նախագահ Սերժ Սարգսյանը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ
Հեղինակ՝ President.am 31.08.12


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ, որտեղ ներկայացրել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխելու փաստի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության տեսակետն ու ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում ընդունված որոշումը:

Ընթերցել...
 
Մարկո Պոլոն Հայաստանում – Մագմա Չելենջի կին հետախույզները
Հեղինակ՝ Կերեն Շավիտ 20.06.12
Շավուոտ տոնից առաջ էր: Այդ օրերին իմ անձնական աշխարհը պտտվում է մի մեծ ծրագրի շուրջ` կոլաժների վաճառք, որոնց թեման Առաջին պտուղներն են: Իմ մտքերը բավականին շատ տարված են առաջին պտուղների մասին թեմաներով: Որպես ավագ դուստր, որից հետո երկու որդիներ են ծնվել, ես այդ տեղի մասին շատ լավ գիտեմ և ինձ հարմար եմ զգում այդ դերում: Ինձ համար ավագ լինելը ամենևին էլ բեռ չէ, այլ կյանքի մի ձև, որն ես եմ հավանաբար ընտրել ինձ համար:
 

Ես գիտեմ երբեմն համարձակ, երբեմն էլ հիմար ընտրություն կատարելու և նոր արկածներից հաճույք ստանալու նրբություններն, որոնց դասակարգումը, սակայն, կարելի է տալ միայն հիմնվելով արդյունքների վրա: Սա իմ բնական կարիքն է, ...
Ընթերցել...
 
Սերժ Սարգսյան. Ֆրանսիան վերստին ապացուցեց իր նվիրվածությունը համամարդկային արժեքներին
Հեղինակ՝ Հայաստանի Հանրային Ռադիոն 24.12.11

23.12.2011 18:46

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտումը դատա­պարտող օրինագծի ընդունման կապակցությամբ: Նախագահ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել Նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ ընդգծելով որ Ֆրանսիան վերստին ապացուցեց իր նվիրվածությունը համամարդկային արժեքներին:

«Մեծարգո՛ պարոն Նախագահ,


Հայաստանի Հանրապետություն կատարած Ձեր պատմական այցից և Երևանում՝ Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ, ինչպես նաև Ֆրանսիայի հրա­պա­րակում արտասանած Ձեր վճռական խոսքերից ընդամենը երկուսուկես ամիս անց Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտումը դատա­պարտող օրինագծի ընդունումը լավագույն վկայությունն է Ձեր անձնական հանձնա­ռության, հայ-ֆրանսիական ամուր բարեկամությանը Ձեր հավատարմության, մեր տարածաշրջանում բաժանարար գծերի ...

Ընթերցել...
 
Թուրքիայի ղեկավարությունը «գլուխ կխոնարհի». Սարգսյանը ֆրանսիացիներին ասում է` Ցեղասպանությունը «վաղ թե ուշ» կճանաչվի
Հեղինակ՝ Armeniatoday.com 13.12.11

Ֆրանսիայում սփյուռքահայերին ուղղված իր խոսքում նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ «վաղ թե ուշ» Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանությունը:

Մարսելում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սարգսյանը գրեթե կրկնեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հայտարարությունը, որը վերջինս արել էր հոկտեմբերին Երևանում: Այդ ժամանակ Սարկոզին ասել էր, որ Թուրքիան պետք է կարողանա նայել իր պատմության էջերին, անկախ այն բանից' դրանք լա՞վ են, թե՞ վատ:

Նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ' Սարգսյանն ասել է.

Ընթերցել...
 
Հայաստանը նշում է Անկախության 20-րդ տարելիցը
Հեղինակ՝ Էդմոնդ Յ. Ազադյանը 23.09.11


Աղբյուրը՝  The Armenian Mirror-Spectator

Հայաստանի Հանրապետությունը 20 տարեկան է: Թվում է, թե անսովոր ոչ մի բան չկա այս տարելիցի հետ կապված, բայց մեր անհանգիստ անցյալի տեսանկյունից տարելիցը շատ կարևոր պատմական իրադարձություն է դառնում:
20-րդ դարի սկզբին անկախ հանրապետության համար պատմական հնարավորություն ստեղծվեց. պետություն, որը սեղմվել էր պատմական Հայաստանի մի փոքր մասում: Պետությունը կարճատև կյանք ունեցավ, բայց դա բացառիկ հնարավորություն էր ինքնակառավարման համար 600 տարի շարունակ օտար լծի տակ մնալուց հետո:
Քաղաքական և պատմական իրադարձությունների պատճառով պետության կյանքը 2 տարի տևեց, որից հետո Հայաստանը ներքաշվեց նորահայտ Սովետական Կայսրության տոտալիտար կազմի մեջ:
Ընթերցել...
 
Հայաստանն ու Արգենտինան վերացնում են վիզայի ռեժիմը
Հեղինակ՝ Հայաստանի Հանրային Ռադիոն 20.09.11
Արգենտինան շարունակելու է իր քաղաքականությունը` Հայաստանի հետ հարաբերությունների խորացման առումով:

Կցանկանայինք ստանալ Ձեր տեսակետները թեմայի առնչությամբ:
Գրեք մեզ -   Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք ...
Ընթերցել...
 
Հրատարակության է պատրաստվում Հայաստանի ականավոր հրեաների մասին գիրքը
Հեղինակ՝ NEWS.AM 15.09.11
Սեպտեմբեր 15, 2011 | 06:01

Հայաստանի հրեական համայնքը պատրաստվում է իր հիմնադրման 20-ամյակի տոնակատարությանը: Տոնական միջոցառումների շրջանակում նախատեսվում է Հայաստանի ականավոր հրեաների մասին գրքի հրատարակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հրեական համայնքի «Մահեն Դավիդ» թերթի խմբագիր Ադելինա Լիվշիցը:

«Սա գիրք է այն հրեաների մասին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի կյանքի տարբեր ոլորտներում' գիտություն, մշակույթ, արտադրություն»,-նշեց նա' ավելացնելով, որ  Հայաստանում հայտնի անձանց թվում իսկապես շատ են հրեական համայնքի ներկայացուցիչները եւ «չէին ցանկանա, որ նրանց գործը մոռացության մատնվեր»:

Մի քանի տարի առաջ լույս է տեսել «Հայաստանի հրեաները. Միջնադար» գիրքը' մոտ մեկուկես հազար տպաքանակով: Այն հրատարակվել է Եղեգնաձորում անցկացված գիտաժողովի նյութերի հիման վրա: Այնտեղ գտել ...
Ընթերցել...
 
Դեպի Հայք - Հայաստան
Հեղինակ՝ Բեն Հարթման 30.08.11
Դեպի Հայք - Հայաստանը կազմակերպում է էքսկուրսիաներ ամբողջ Հայաստանում, այցելություններ մշակութային, պատմական վայրեր, հանդիպումներ տեղի հայ երիտասարդության հետ:

Փոքր, հնագույն ժողովուրդ, սփռված աշխարհով մեկ, ամբողջ աշխարհով սփռված Սփյուռքով, որն հավատարիմ է մնում իր նախնիների երկրին: Ծանո՞թ է թվում: Չնայած որ դժվար չէ համեմատություն անել հայերի և հրեաների միջև, հայկական համայնքի «Դեպի Հայք Հայաստան» ծրագիրը ինչ-որ ձևով ոգեշնչված է, բայց միաժամանակ նաև էականորեն տարբերվում է հրեական աշխարհի ամենահաջողակ Տագլիտ - Իսրայել ծրագրից:
Հիմնադրվելով 2003-ին, ծրագիրը 20-ից 30 տարեկան երիտասարդներին, ովքեր առնվազն մեկ հայ նախնի ունեն, բերում է Հայաստան այցելությունների՝ 2 ամսից մինչև մեկ տարի տևողությամբ:
Համաձայն կազմակերպության, այս հնարավորությունը նպատակ ...
Ընթերցել...
 
Հայաստանն Այսօր
Հեղինակ՝ Հայաստանի Արտաքին Գործերի Նախարարությունը 01.03.11

Հաաստանը` քաղաքակրթության օրրան

Հայաստանն, որ  ճանաչվել է որպես քաղաքակրթության օրրան, գեղեցիկ երկիր է հարուստ կենսափորձ ունեցող ժողովրդով և երկարատև ու մշակույթով հարուստ պատ- մությամբ: Որպես արդյունք` Հայաստանը գրավիչ զբոսաշրջության վայր է: Երկրի ամբողջ տարածքում կարելի է գտնել Անտիկ դարաշրջանի և միջնադարյան բազմաթիվ հուշարձաններ և պատմամշակութային ժա- ռանգության գլուխգործոցներ:      

Զբոսաշրջությունը Հայաստանում արմատներով գնում  է դեպի երկրի պատմական և բնական տեսարժան վայրերը, ինչպիսիք են Սևանա լճի ջրային առողջարանները, Արզնիի և Ջերմուկի տաք աղբյուրները, Դիլիջանի, Աղվերանի, Ծաղկաձորի, Բյուրականի և Գուգարքի անտառները և հարավ-արևելյան շրջանների լեռնային բնական քարայրները ու ժայռերը:

Ընթերցել...
 

Powered by Mad-Logic Internet Solutions