armenian armenian

Նորություններ

Ազգերի Առաքյալների հաղթանակը

Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամը դեմ է այն պաշտոնյաներին հարգանքի տուրք մատուցելուն, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իրենց ծառայողական պարտականություններից ավելին ոչ մի բան չեն արել:

Անդրադառնալով օգոստոսի 21-ին հրապարակված զեկույցին, որն առնչվում էր Վալլենբերգ հիմնադրամն ընդդեմ արգենտինական զրպարտության գործին, կուզենայինք շեշտել, որ Արգենտինայի գերագույն դատարանի որոշումը կայացվեց հօգուտ Լուիզ Հ. Իրիգոյենի ազգականի: Լ. Իրիգոյենը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բեռլինում Արգենտինայի դեսպանատան դիվանագետ էր: Ազգականը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Վալլենբերգ հիմնադրամի այն բանից հետո, երբ այն հրապարակել էր Իրիգոյենի մասին գիտական և լրագրողական աշխատանքները, ինչպես նաև այն դերի մասին, որ նա խաղացել էր նացիստների կողմից հետապնդվող արգենտինացի հրեաների հանդեպ:     
Այս գործի արմատներն ընկած են երկու նախորդ իրադարձություններում, որոնց մեջ ներգրավված էր Վալլենբերգ հիմնադրամը:  
Դրանցից մեկը «Հրահանգ 11»-ն էր՝ «հույժ գաղտնի» հրաման տրված 1938-ին, Արգենտինայի այդ ժամանակվա Արտգործնախարար Ժոզե Մարիա Կանտիլոյի կողմից, որի համաձայն ամբողջ աշխարհում Արգենտինայի բոլոր դեսպանատներն ու հյուպատոսարանները հրահանգ էին ստացել մերժել մուտքի արտոնագրերը «բոլոր այն անցանկալի անձանց, ովքեր արտաքսվել էին իրենց երկրներից», ի թիվս այլ հետապնդյալների հստակ ի նկատի ունենալով հրեաներին: «Հրահանգ 11»-ը, որն համարժեք էր մահվան լիազորագրի, չեղյալ հայտարարվեց 2005թ. հունիսի 9-ին Բուենոս Այրեսում գտնվող նախագահական պալատում տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ: Արարողությունը նախագահում էին նախագահ Նեստոր Կիրխները և Արտգործնախարար Ռաֆայել Բիելսան:

 
«Ռաուլը Բուդապեշտից»՝ տանգո Վալլենբերգի համար

Ռաուլ Վալլենբերգի անվան հիմնադրամը պատվիրել է ստեղծել տանգոյի կոմպոզիցիա՝ նվիրված Ռաուլ Վալլենբերգին:

 

 
Արգենտինայի Գերագույն դատարանի օրինակելի որոշումն՝ հօգուտ խոսքի ազատության: Նույնիսկ ամենախիստ քննադատությունն ունի սահմանադրական պաշտպանություն

Վալլենբերգ հիմնադրամը չպետք է փոխհատուցի այն արգենտինացի դիվանագետի թոռանը, ով մեղադրվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից հետապնդվող արգենտինացի հրեաներին մահվան ճիրաններում թողնելու մեջ:

Արգենտինայի Գերագույն դատարանը բեկանել է վճիռը հօգուտ այն դիվանագետի թոռան, ով նացիստական ռեժիմի ժամանակ աշխատում էր Բեռլինում Արգենտինայի դեսպանատանը: Երբ «Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամը» մեղադրել էր դիվանագետին արգենտինացի հրեաներին մահվան ճիրաններում թողնելու մեջ, դիվանագետի թոռը դատի էր տվել հիմնադրամին՝ պահանջելով վնասների փոխհատուցում: Այժմ, Գերագույն դատարանը վճռեց, որ «այն չի կարող համարվել առանց պատճառի վիրավորանք, այլ հակառակը՝ խիստ հարցաքննություն է, որն հատուկ է պատմական վեճերին»:

Խուան Կարլոս Հիպոլիտո Իրիգոյենը՝ նացիստական ռեժիմի ժամանակ Բեռլինում Արգենտինայի դեսպանատան դիվանագետ Լուիս Հերնան Իրիգոյենի թոռը, դատական հայց ներկայացրեց ընդդեմ «Ռաուլ Վալլենբերգ հիմնադրամի»՝ պահանջելով վնասների փոխհատուցում:  Ամբաստանյալը հայտարարեց, որ հայցվորի պապը «պատասխանատվություն է կրում մոտ 100 արգենտինացի հրեաների գազային սենյակներում թողնելու համար»:
Հայցվորի բողոքը բավարարվել էր առաջին ատյանում և Վերաքննիչ դատարանում, և ամբաստանյալը պարտավորվում էր վճարել 50.000 արգենտինական պեսո (մոտ 6000 ԱՄՆ դոլար)՝ որպես վնասի փոխհատուցում:  
Փաստաբաններ Իսրայել Իմարի, Պոլ Վարշավսկիի, Կարլոս Ռաուլ Սանչեզի և Գուստավո Ա. Բոսսերտի աջակցությամբ Վալլենբերգ հիմնադրամը բողոքարկեց որոշումը Գերագույն դատարանում, որն էլ իր վեց դատավորներից հինգի՝ Ռիկարոդո Լորենցետտի, Ելենա Հայթոն դե Նոլասկոյի, Էնրիքե Պետրաչիի, Էուժենիո Զաֆֆարոնիի և Խուան Կառլոս Մաքեդայի կողմ քվեարկությամբ բավարարեց բողոքը և հրաժարվեց նախնական վճռից:    
Դատավոր Զաֆֆարոնին նշեց, որ ապացույց չկա, որ հայցվոր Իրիգոյենը բարոյական վնաս է կրել իր պապի հանդեպ արված քննադատությունից և պարզապես մեջբերելով ընտանիքի պատիվը բավարար չի կարող լինել բարոյական վնասն ապացուցելու համար, հատկապես երբ ազգակցական կապը ծնող-երեխա կամ եղբայրական մակարդակի վրա չէ:
Դատավորները բացատրեցին, որ իրենց որոշումը «հիմնված է Վալլենբերգ հիմնադրամի կայքի բովանդակության վրա»: Նրանք նաև հավելեցին, որ «պարզ կարելի է տեսնել, որ շատ դեպքերում նյութերը վերցված են տարբեր լրատվամիջոցներից՝ նշելով աղբյուրը և պահպանելով օրիգինալ ֆորմատը»:

Գերագույն դատարանի կարծիքով բողոքն ընդունելիս ստորին ատյանները անտեսել են իրավական ուսմունքը, որով «մեկ այլ մարդու խոսքերը կրկնելը քաղաքացիական կամ քրեական պատասխանատվության ենթակա չէ: Տեղեկությունների բովանդակությունը պետք է վերագրել համապատասխան աղբյուրին և տվյալ աղբյուրի ինֆորմացիան պետք է հստակ մեջբերել»:

 

 
Հարց ու Պատասխան Էդուարդո Էռնեկյանի հետ

Ռաուլ Վալլենբերգի ժառանգությունը

Էդուարդո Էռնեկյան


Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի նախագահ

Ծնված 1392թ.-ին, Էդուարդո Էռնեկյանն արգենտինացի գործարար է, ով ներկայումս Կորպորացիոն Ամերիկայի նախագահն է, Արգենտինայի Առևտրաարդյունաբերական պալատի առաջին փոխնախագահը, Միջազգային առևտրաարդյունաբերական պալատի գործադիր խորհրդի անդամ, Միջամերիկյան Արևտրի և արդյունաբերության խորհուրդի նախագահ և Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի նախագահ:

 01 Որքա՞ն արդիական է Ռաուլ Վալլենբերգի պատմությունն այսօր:

Ռաուլ Վալլենբերգի պատմությունը համերաշխության և կարեկցանքի մասին է: Որպես այդպիսին այն անժամկետ է:  Նա կարող էր հարմարավետ կյանք ունենալ՝ լուսավոր ապագայով: Փոխարենը նա մեկնեց պատերազմական Հունգարիա և նվիրեց իրեն նացիստական հետապնդումներից և ոչնչացման մեքենայից անմեղ զոհերի կյանքը փրկելուն:  

 
Հայաստանի անցյալն ու ներկան իր ողջ հրաշալի տարածության մեջ

 

2015թ. ապրիլին կլրանա Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը. Այս անսահման կորուստը մեծ դատարկություն է ստեղծել հայ ժողովրդի հավաքական գիտակցության մեջ: Ցեղասպանությունը խորը վերք է հայ ժողովրդի պատմության, անցյալի և ներկայի մեջ: Անհնար է խոսել հայ ժողովրդի պատմության մասին՝ առանց Ցեղասպանության մասին նշելու: Այնուամենայնիվ, միայն Ցեղասպանությունը բավարար չէ հայկական արժեքների և կրթության զարգացման համար. ապրել անցյալի հետ առանց ապագայի հստակ տեսլականի՝ անիմաստ է: Դրա համար մեզ անհրաժեշտ են վառ օրինակներ՝ հասկանալու հայոց պատմության մեծությունն՝ առանց այսօրվա, վաղվա հայերի համար առաջընթացի և բարգավաճման ապագա կառուցելու ջանքերի: Անհրաժեշտ է փրկել Հայաստանը մոռացումից:        
Ցեղասպանության հարյուրամյակից մի քանի ամիս առաջ, մեծ հնարավորություն է ընձեռվում պահպանել հնագույն Հայաստանն ապագայի համար: Հայկական գործոնների հանդեպ տարբեր մոտեցումները թույլ են տալիս մեզ կապ հաստատել այս հուզիչ և դեռևս մտահոգիչ իրականության հետ: Մի կողմից դա հուզիչ է, քանի որ այդպիսին է հայկական մշակույթը, սակայն մյուս կողմից՝ շփոթեցնող, որովհետև դժվար է հասկանալ, թե ինչպես այդպիսի հարուստ և մեծ ժառանգությունը լայն տարածում չի ստանում: Ուստի մենք պետք է նախաձեռնենք համընդհանուր տարածում ունեցող և լավ կազմակերպված մի ծրագիր, որը մեզ թույլ կտա պահպանել այն ամենն, ինչ Հայաստանն ունի աշխարհին առաջարկելու՝ իր պատմությունն ու մշակույթը կամ կարճ ասած՝ իր ժառանգությունն, որն ուղեցույց կլինի գալիք սերնդի կրթության և գործողությունների համար: 

Սեղմեք տեսնելու բոլոր նորությունները

Լրատու

Բաժանորդագրվել`

Անուն:
Էլ.հասցե:
 
Home Պարբերական Անձնական Պատմություններ Հարություն Խաչատրյանն - Ազգերի Առաքյալ
Հարություն Խաչատրյանն - Ազգերի Առաքյալ
Հեղինակ՝ Արտյոմ Չերնամորյանը 15.10.13
Հարություն ԽաչատրյանՀուլիսի 11-ին  հրեաների ողջակիզման եւ հերոսացման Յադ Վաշեմ ինստիտուտ թանգարանի հատուկ հանձնաժողովը հետմահու «Ազգերի Առաքյալ» է ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բժիշկ Հարություն Խաչատրյանին: Այս հանձնաժողովի անդամների մի մասը հենց Հոլոքոստից մազապուրծ եղած մարդիկ են, որոնք էլ ներկայացնում են այս կամ այն հերոսի պատմությունն և ընդհանուր քվեարկությամբ ճանաչում «Ազգերի Առաքյալ»: Հուլիսի 15-ին Յադ Վաշեմ ինստիտուտ թանգարանի  «Ազգերի Առաքյալների»  բաժանմունքի ղեկավար Իրենա Ստեյնֆելդտը պաշտոնական նամակ ուղարկեց բժիշկ Խաչատրյանի թոռին՝  հայտնի հայ երգչուհի Աննա Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, իրենց որոշման մասին: Նամակում մասնավորաբար նշվում էր, որ Վրաստանում գտվող Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչության ու դեսպանի միջոցով հայ հերոսի ընտանիքին կփոխանցվի պաշտոնական վկայագիրն ու մեդալն՝ որով հետմահու պարգևատրվել է բժիշկ Խաչատրյանը:


 
Երուսաղեմի Յադ Վաշեմ ինստիտուտ թանգարանի «Ազգերի Առաքյալների» բաժանմունքի գիտաշխատող Կատյա Գուսարովան
 
Լուսանկարում՝  Երուսաղեմի  Յադ Վաշեմ ինստիտուտ թանգարանի  «Ազգերի Առաքյալների»  բաժանմունքի  գիտաշխատող Կատյա Գուսարովան

Ավելի քան 20 տարի առաջ տիկին Գուսարովան սկսեց աշխատել Յադ Վաշեմում և իր բեղմնավոր աշխատանքի արդյունքում հարյուրավոր մարդկանց կյանքի պատմություններ բացահայտվեցին ու գրանցվեցին՝ պահպանելու ու հաջորդ սերունդներին փոխանցելու նպատակով:

Հենց նրա՝ մեզ փոցանցած լրացուցիչ տեղեկություններն էլ, օգնեցին Իսրայելում փնտրել և գտնել բժիշկ Հարություն Խաչատրյանի կողմից փրկված Իոսեֆ Կոգանի ուրդուն՝ Միխայիլ Կոգանին, որն իր կնոջ հետ միասին բնակվում է Իսրայելի Կիրյատ Յամ քաղաքում:
 
՝ Իսեֆ Կոգանի որդին՝ Միխայիլ Կոգանն իր ընտանիքի հետ

Լուսանկարում՝  Իսեֆ Կոգանի որդին՝ Միխայիլ Կոգանն իր ընտանիքի  հետ

-  Այն ժամանակ, երբ իմացա հայրիկիս փրկության պատմությունը՝ Հայ ժողովրդի նկատմամբ լցվեցի մի տեսակ ջերմությամբ և  առանձնահատուկ սեր ու հարգանք եմ տածում հայերի հանդեպ, -  մեր հետ հանդիպման ժամանակ փոխանցեց Միխայիլ Կոգանը:

Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամն աշխարհում այն եզակի կազմակերպություններից մեկն է, որն ավելի քան երեք տարի փորձում է կապ հաստատել բոլոր այն կազմակերպությունների, հիմնադրամների ու նույնիսկ պետությունների, դրանց  կառավարությունների հետ,  որպեսզի կարողանա հայնտաբերել ու ըստ հավուր պատշաճի գնահատել այն անհայտ Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի հայերին, որոնք փրկել են  հրեաների կյանքն Հոլոքոստի ժամանակ:
Ահա «Ազատություն ռադիոկայանի»  հայկական ծառայությանը տրված բացառիկ հարցազրույցի ժամանակ այս հիմնադրամի փոխնախագահ Դանիել Ռայները պատմել էր  կազմակերպության նոր նախաձեռնության  ու  այն աշխատանքների մասին, որոնք իրականացնվել էր երեք տարվա ընթացքում Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի կողմից: 
 
Լուսանկարում՝   Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի 
փոխնախագահ  Դանիել Ռայները
 
Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը միաձայն քվեարկությամբ հետմահու հարգանքի տուրք  մատուցելով բժիշկ Հարություն Ռուբենի Խաչատրյանին՝ Հոլոքոստի ժամանակ ցուցաբերած փրկարարական գործողությունների համար, որոշեց նրան հետմահու պարգևատրել Ռաուլ Վալլենբերգի անվան մեդալով, ինչպես նաև  մեդալ շնորհելուց բացի ՌՎՄՀ-ը կնախաձեռնի հիշատակի նամականիշի թողարկմանն և բժիշկ Խաչատրյանի հերոսական պատմությունը կներգրավի իր կրթական երիտասարդական ծրագրերի մեջ: Հիմնադամի հետ կամավոր սկզբունքով համագործակցելու և աջակցության արդյունքում միայն հնարավոր եղավ հավաքել և Յադ Վաշեմին փոխանցել Խաչատրյանների ընտանեկան արխիվն ու ճանաչման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Գործը համեմատաբար արագ գլուխ եկավ նաև Յադ Վաշեմի արխիվին փոխանցած Կոգանի հուշ նամակի շնորհիվ, որը գրվել էր 1992թ.-ին Դնեպրոպետրովսկ քաղաքում:  

Ցավոք սրտի Իոսեֆ Կոգանն իր մահկանացուն կնքեց 1999թ. – ի ն  79 տարեկան հասակում Իսրայելի հյուսիսում գտնվող Կիրյատ Յամ քաղաքում: Հենց պատերազմի բոհով անցած ու մի քանի անգամ վիրավոր հրեա մարտիկի երախտագիտության և Սովետական աքսորից ու բանտերից բժիշկ Հարություն Խաչատրյանին փրկելու ձգտումն էր, որ օգնում էր նամակներ հղել ԽՍՀՄ-ի Պետական Անվտանգության Կոմիտե, որպեսզի վերջինս բանտից ու աքսորից ազատի իր փրկչին:

Լուսանկարում՝ ձախից առաջինը՝ փ-գնդապետ Ա.Ա. Ղազարյանը, կապիտան Բ.Կ. Պետրոսյանը, մայորներ՝ Դ.Ե. Մինասյանը, Ս.Ա. Յաղջյանն և Լ.Մ. Տիտանյանը Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի թատրոնի մուտքի մոտ 1944թ.-  Երբ գտնվում էի առաջին սովետական պարտիզանական զորագնդի հրամանատար, փոխգնդապետ Ալեքսանդր Արկադիի Ղազարյանի տանը, նրա ստացած նամակներից մեկը ստիպեց ինձ հիշել իր կողմից պատմված մի պատմություն Իոսիֆ Կոգանի մասին, որն ազգությամբ հրեա լինելու պատճառով հրաշքով իր հայ բարեկամների օգնությամբ ողջ էր մնացել՝ ազգանունը փոխելով Միքայել Մարկոսյանի, -  պատմում է 1964թ.-ին հրատարակված «Անհայտ կորած մարդիկ» խորագրով գրքում լրագրող Միքայել Հակոբյանը: 

 Լուսանկարում՝ ձախից առաջինը՝ փ-գնդապետ Ա.Ա. Ղազարյանը, կապիտան Բ.Կ. Պետրոսյանը,  մայորներ՝  Դ.Ե. Մինասյանը,  Ս.Ա. Յաղջյանն և Լ.Մ. Տիտանյանը Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի թատրոնի մուտքի մոտ 1944թ. (աղբյուրը http://severr.livejournal.com)

Փոխգնդապետ Ղազարյանն այն ժամանակ հրավիրէլ էր Կոգանին Հայաստան ու պատմել բժիշկ Հարություն Խաչատրյանի անցած ծանր ճանապարհի մասին:  Միայն պատերազմից 17 տարի անց Կոգանն իմացավ, թե ինչպիսի տառապանքների ու զրկանքների շնորհիվ է հնարավոր դարձել իր փրկությունն ու այն քաջարի հայորդիների անուններն,  որոնք իր փախուստը կազմակերպելուց հետո ծանր պատիժ կրեցին նացիստական հատուկ բանտախցերում:
 
Հարություն Ռուբենի Խաչատրյանը  ծնվել է 1915 թվականի ապրիլի 10 -ին Նախիջևանի Կարախան- Բեկլու գյուղում: բժիշկ Հարություն Խաչատրյանն իր աշխատասենյակումՍովորել է Կարախան-Բեկլուի գյուղական դպրոցում:
 
Երևան է եկել 1934 թվականին և ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ: Ինստիտուտն ավարտելուց հետո գնացել է բանակ և 1939թ.-ից ծառայել է սովետական բանակում:

 Լուսանկարում՝    բժիշկ Հարություն Խաչատրյանն իր աշխատասենյակում

 1940թ.-ից մասնակցել է ֆիննական պատերազմին: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է զինվորական հոսպիտալի բժիշկ և 1941թ-ի օգոստոսին, չլքելով վիրավորված զինվորներին,
Վելիկիե Լուկի քաղաքի մոտ գերի է ընկել:

Հրետանային դասակի հրամանատար, լեյտենանտ Իոսիֆ Կոգանի հետ հանդիպումը տեղի է ունեցել 1941թ.-ի հունիսին երկաթուղային կայարանում:
 
 
 մի հատված Կոգանի նամակիցԼուսանկարում` մի հատված Կոգանի նամակից

 
- Ռազմաճակատ  մեկնելու ճանապարհին,  բժիշկ Հարություն Ռուբենի    Խաչատրյանի հետ ծանոթացա: Նա  կարծում էր, թե ես հայ եմ:     
 Ես նրան բացատրեցի, որ ես հրեա եմ և այս խոսքերով մենք բաժանվեցինք,  - իր հուշերում գրում է Իոսիֆ Կոգանը:
1992թ.-ին Յադ Վաշեմին ուղղված իր նամակում Լեյտենանտ Կոգանը մանրամասն պատմում է Հարությունի հետ իր երկրորդ հանդիպման մասին.
1941թ. –ին  ոգոստոսի  22 – ին Վելիկիե Լուկիի  քաղաքի մոտ ծանր աջ ոտքիցս  վիրավորվեցի և երկու օր արյունաքամ մնացի ճակատամարտի դաշտում մինչև գերմանացիներն ինձ  գերի վերցրեցին և տեղափոխեցին ինչ որ կոլխոզի բակ, որտեղ էլ բաց երկնքի տակ, գետնի վրա պառկած մնացի: Վիճակս շատ ծանր էր, քայլել չէի կարող: Ոտքիս վերքը բորբոքվել էր, այտուցվել ու որդեր էին առաջացել:
 
Ի երջանկոթյուն ինձ, նորից ինձ մոտեցավ բժիշկ Հարություն Խաչատրյանն ու առաջինը մաքրեց ու մշակեց վերքս և հաղորդեց, որ ռազմագերիների շրջանում նացիստները փնտրում են կոմունիստ բարձրաստիճան սպաներին ու հրեաներին: Հենց նա էլ իմ հրամանատարային պայուսակից վերցրեց բոլոր փաստաթղթերս, նամակներս, նկարներս ու քարտեզներն և հայտնեց, որ այսօրվանից ես հայ եմ Միքայել Հայկազի Մարկոսյան անունով: Որպեսզի չմոռանամ քիմիական մատիտով աջ ձեռքիս ափի մեջ  գրեց ու այդպես ես դարձա հայ՝ Մարկոսյան ազգանունով: Իր օգնությամբ ինձ տեղափոխեցին ինչ որ մի գոմ և  սկսեց վիրակապիս վրա առանձին հայերեն բառեր ու բառակապակցություններ գրել:

-  Այո նա իմ փրկիչն էր , -  Յադ Վաշեմին ուղարկած նամակում գրում էր Իոսիֆ Կոգանը:

1941թ.- ի աշնանը հայ ռազմագերիներին տեղափոխեցին Պոլոցկ քաղաքի ճամբար, որտեղ պայմաններն անտանելի էին և ճամբարում որովայնային և բծավոր տիֆից օրական մահանում էին 50-60 ռազմագերիներ: Կոգանը վարակվում է տիֆով և տեղափոխվում է մահվան դատապարտվածների զորանոց, ուր գաղտնի, բժիշկ Խաչատրյանն իր բաժին հացը, կարտոֆիլն ու ջուրն էր բերում հիվանդ Միշային՝ վտանգելով սեփական կյանքը:
 
Ռազմագերիներին պարբերաբար տեղափոխում էին տարբեր ճամբարներ:  Պոլոցկից -  Բելոռուսիյում գտնվող Բորիսովո, որտեղ ինչ որ մեկի մատնությամբ Բորիսովոյի ճամբարի հրամանատարությանը հայտնի է դառնում հրեա ռազմագերու մասին, չնայած որ գերությունից ի վեր Հարություն Խաչատրյանի նախաձեռնությամբ  Իոսիֆ Կոգանին հայերի շրջանում էին պահում և կոչում էին Միքայել Մարկոսյան(Միշա Մարկոսյան) :

Իր «Անհայտ կորած մարդիկ» խորագրով գրքում լրագրող Միքայել Հակոբյանն այս կապակցությամբ պատմում է մի դրվագ, երբ հայ ռազմագերի (հետագայում Ֆրանսիայի առաջին սովետական պարտիզանական զորագնդի հրամանատար) Ալեքսանդր Ղազարյանին նացիստները կանչել էին Բորիսովոյի ճամբարի շտաբ ու որպես թարգմանիչ նաև բերել Մարկոսյանին (Կոգանին) և հարցաքննել Ալեքսանդրին, կարծելով թե նա հրեա է:  Այնուհետև հային բաց են թողնում, որին էլ հետևում է Մարկոսյանը:

Հայ ռազմագերիների ջանքերով,  1942թ.-ին Բորիսովոյի ճամբարում ընդհատակյա կարգով հիմնադրվում
է Հակաֆաշիստական Ընդհատակյա  կազմակերպությունն, որը ղեկավարում էր մայոր Ալեքսանդր Ղազարյանը: Հարություն ու Միշան ընդգրկվում են այս ընդհատակյա կազմակերպության կազմի մեջ և տեղափոխման պատճառով չի հաջողվում փախչել:
 
Բենիամինովոյի ճամբարում արդեն Դեմբլինի ռազմագերի-ների ճամբարում հայտնաբերված փայտալյուրի պարկ, որից «թխվում էր» հացին փոխարինող «փայտե» հաց: Հակաֆաշիստական Ընդհատակյա Հայրենասիրական կազմակերպությունն է ստեղծվում , որի մեջ ընդգրկվում է նաև Հարությունի համադասարանցին՝ Ստեփան Յաղջյանը: Բենիամինովոյում ավելի քան 30.000 ռազմագերի կար՝ հայեր, վրացիներ, ադրբեջանցիներ, թաթարներ, ղազախներ և այլն:
 
- 1942թ.-ի օգոստոսին մեզ տեղափոխեցին Դեմբլին(Լեհաստան), որտեղ միայն հայ ռազմագերիներ կային: Այստեղ հայտնի դարձավ, որ ֆաշիստները հայերից կազմելու են Հայկական Ազգային Լեգիոն, իսկ հրաժարվելու դեպքում ուղարկում էին մահապարտների Մայդանեկ ճամբար, որտեղից հետ դարձի ճանապարհ չկար:
 
Լուսանկարում՝ Դեմբլինի ռազմագերիների ճամբարում հայտնաբերված փայտալյուրի պարկ, որից «թխվում էր» հացին փոխարինող «փայտե» հաց: (աղբյուրը՝http://www.ushmm.org/wlc/ru/gallery_ph.php?ModuleId=10007183)

- Ինչ անել – ահա այս հարցը տանջում էր բոլորին, հատկապես Ընդհատակյա կազմակերպության անդամներին, իսկ ինձ համար սա առանձնահատուկ հարց էր:  Ընդհատակյա կազմակերպությունում երկու կարծիք էր ձևավորվել՝ կամ փոքր խմբերով փախուստ կազմակերպել, իսկ գերակշիռ մասն հայ ռազմագերիների, այդ թվում և ես և Հարությունը Յաղջյանի գլխավորությամբ որոշեցինք Լեգիոնի հրամանատարության մեջ ընդգրկվել և զենք ստանալ:
 
Լուսանկարում՝ Սովետական ռազմագերիները Մայդանեկի ազատագրման ժամանակ 1944 հուլիս(www.ushmm.org/wlc/ru/gallery_ph.php?ModuleId=10007183)
 Այնուհետև պետք է կապ հաստատվեր Լեհաստանի պարտիզանների հետ: Հարց էր, թե ես ինչպես պետք է բժշկական հանձնաժողովին ներկայանայի:  Հակաֆաշիստական ընդհատակյա կազմակերպության որոշմամբ իմ փոխարեն հանձնաժողովին պետք է  ներկայանար Ալեքսանդր Վարդանյանը, որի հետ փոխանակվեցինք համարներով և կարճ ժամանակ անց ինձ մոտեցավ.



Լուանկարում՝  Լեհաստանի Պուլավի քաղաքը պատկերող հին նամականիշ

- Միշա դու անցել էս: Այնուհետև սափրվեց և իր փոխարեն անցավ բուժ. զննումն, - պատմում էր իր հուշերում լեյտենանտ Կոգանը:

Երկամսյա պարապմունքներից հետո հայ ռազմագերիներին տեղափոխում են Լեհական Պուլավի քաղաքի համակենտրոնացման ճամբար: Հ.Ը.Հ.Կ.- ը կապեր էր ստղծել Լեհաստանի պարտիզանական ջոկատների հետ:
 
- Պուլավի քաղաքի համակենտրոնացման ճամբարում նացիստներին հայտնի դարձավ, որ հայկական հրամանատարության մեջ հրեա կա: Կոնկրետ իմ ազգային պատկանելիության հետ կապված անհայտ մեկը նացիստներին տեղեկություններ էր հաղորդել ու գերմանացիները զենք բաժանելու նախօրեին բժշկական հանձնաժողով ձևավորեցին՝ «Յուդային»  բացահայտելու  համար, -  Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում մինչ Իսրայել  ժամանելն իր նամակում գրում է «Միշա Մարկոսյանը»: 

Մինչ բժշկական հանձնաժողովին ներկայանալը Հակաֆաշիստական Ընդհատակյա Հայրենասիրական կազմակերպության ղեկավարությունն անմիջապես արտակարգ ժողով է գումարում և որոշում կազմակերպել Կոգանի փախուստը:

-  Մահն անխուսափելի էր ու ամենապատասխանատու պահին, մինչ նացիստ բժիշկների դատին ներկայանալն, այս հանձնաժողովի միակ ոչ գերմանացի բժիշկ Խաչատրյանն իր սեփական կյանքի գնով դուրս եկավ սենյակից ու միջանցքում ինձ կանգնեցրեց՝ թույլ չտալով ներկայանալ ու հայտնելով, որ իրեն մատնել են , - ավելի վաղ  ԽՍՀՄ Պետական Անվտանգության Կոմիտեին հղած նամակում գրում էր Իոսիֆ Կոգանը:
1943թ. – ի փետրվարի 12 – ին հայ ռազմագերիների օգնությամբ կազմակերպվեց Կոգանի փախուստն, որը միացավ լեհ պարտիզան  Վետչիկի  ջոկատին:

Հ.Ը.Հ.Կ.- ի հիմնադիր անդամներից մեկը Վահան Վարդանյանն իր հուշերում շատ մանրամասն է ներկայացնում Կոգանի փախուստը.

-  Բժշկական հանձնաժողովից առաջ մեր կազմակերպության գումարած ժողովի ժամանակ որոշեցինք կազմակերպել նրա փախուստը: Նրան զենք ու փամփուշտներ տվեցինք:  Նա կարողացավ ցատկել պատի վրայով ու փախչել:  Հաջորդ օրը գերմանացիներին ամեն ինչ հայտնի դարձավ՝ հավանաբար ինչ-որ մեկի մատնության պատճառով: Ստեփան Յաղջյանին արդարացրեցին,  իսկ մեզ՝ տաս հոգու, սկսեցին դատել որպես գերմանացի զինվորականների: Մենք արդեն համարվում էինք Վերմախտի զինվորներ:  Տարբեր տարիների ազատազրկման դատապարտեցին, արդեն մոռացել եմ: Կարապետյանին առաջարկում էին գնդակահարել, իբր պարտիզանների հետ ունեցած կապի համար: 
Լուսանկարում՝  Հ.Ը.Հ.Կ.- ի հիմնադիր անդամներից մեկը՝ հայ հերոս, պարտիզան Վահան Վարդանյանն,  Ընտանեկան արխիվ, (աղբյուրը  http://xxl3.ru/family/varvn.htm#kazaryan)
 Զինվորական դատարանը(Տռիբունալը) երեք-չորս օր մեզ դատում էր:  Ինձ դատապարտեցին չորս տարվա ազատազրկման: Երկուսին երկուական տարի, մեկին մեկ, մյուսներին ևս (Դանիելյան Ռուբենին) ևս չորս տարի: 
Կարապետյանին և ևս մեկին տաս տարի՝ իբր պարտիզանների հետ ունեցաղ կապի համար: Իմ և մյուսների մասնակցության չափը չկարողացան որոշել և մեզ դատապարտեցին համապատասխանանաբար ոչ երկար ժամկետով  ազատազրկման:  Դատի ժամանակ մենք ասում էինք, որ ոչ մի կապ էլ չենք ունեցել, ուղղակի փախչել էինք ուզում, ուրիշ ոչինչ:  Այս դատավարությունից հետո ինձ ուղարկեցին Լյուբլինի բանտ: Լյուբլինից Գրոնդշվելդ, որտեղից էլ Հոլլանդիա, Գատտենբերգի մոտ գտնվող համակենտրոնացման ճամբար:

- Աշխատում էինք տորֆի հանքում, որտեղ ոնքերս ուռել էին, սակայն մեր բժիշկը ինձ բուժեց (Մեր բժիշկը՝ խոսքը Հարություն Խաչատրյանի մասին է): Այնտեղից ինձ տեղափոխեցին Բրանդենբուրգյան բանտ, այսինքն արդեն երկու տարի անցկացրել էի զանազան բանտերում ու համակենտրոնացման ճամբարներում, - պատմում է իր հուշերում հայ հերոս Վահան Վարդանյանը:

Շարունակելով պայքարը Իոսիֆն միանում է Սովետական բանակի զորամիավորումներին, մասնակցում Պրահայի գրավմանը:

1960թ.-ին  միայն «Մշակույթային թերթից»  Կոգանն իմանում է իր հայ ընկերների սխրանքների մասին ու նամակ ուղարկում փոխգնդապետ Ալեքսանդր Ղազարյանին, ստանում է պատասխան և նամակագրական կապ է հաստատում իր փրկիչների հետ, մասնավորաբար Հարություն Խաչատրյանի հետ: Այսինքն միայն  17 տարի անց փոխգնդապետ Ալեքսանդր Ղազարյանի նամակից նա իմանում է, որ  մատնության պատճառով նրա փախուստը կազմակերպած հայորդիները ֆաշիստական համակենտրոնացման ճամբարի հատուկ բանտախցում էին  հայտնվել:  Հենց նրան փրկելու և հայ հայրենասերի ու պարտիզանական ընդհատակյա հակաֆաշիստական կազմակերպության անդամ Խաչատրյանի անունն ու պատիվը վերականգնելու պատճառով է, որ Իոսիֆն գրում է իր նամակն ուղղված ԽՍՀՄ Պետական Անվտանգության Կոմիտեին: Սակայն ֆաշիստական ու սովետական ճամբարներում  ընդհանուր հաշվով 11 տարի անցկացրած ու նացիստական ու ստալինյան ռեպրեսիաների զոհ դարձած հայ բժիշկը, մտավորականն ու ռազմիկն արդեն վերադարձել էր  ու 1956-ից  -  աշխատում էր Երևանի թիվ 17 պոլիկլինիկայում որպես բժիշկ:  Զինվորական կոչումը սակայն այդպես էլ չվերականգնվեց:
 
Լուանկարում՝  Հանրապետության հրապարակում  Հարություն Խաչատրյանը, նրա ձախ կողքին Իոսիֆ Կոգանն ու նրանց մարտական ընկերները, Ընտանեկան արխիվ – Երևան 1983թ.
 
1983թ. – ին տեղ է ունենում վերջապես մարտական ընկերների հանդիպումը  Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունում: Բոլոր նախկին բանտարկյալներն այդ ժամանակ արդեն արդարացված էին.......
 Բժիշկ Հարություն Խաչատրյանն իր մահկանացուն կնքեց  1985թ-ի նոյեմբերի 23-ին 70 տարեկան հասակում:
Լուսանկարում՝ աջից առաջինը Հարություն Խաչատրյանն, իսկ մեջտեղում Իոսիֆ Կոգանը(Միքայել Մարկոսյանը) Ընտանեկան արխիվ - Երևան 1983թ.

Ինչ վերաբերում է Իոսիֆ Կոգանին, ապա Խաչատրյանի մահվանից հետո նրա ընտանիքի կապը Կոգանի հետ կտրվել էր:  Այս տարի Յադ Վաշեմի կողմից փոխանցված տվյալներից պարզ դարձավ, որ Իոսիֆ Կոգանն Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքից տեղափոխվել էր Իսրայել 1992թ.-ին: Պատերազմի ժամանակ մի քանի անգամ ծանր վիրավորված  ու բազում չարչարանքներ տեսած Իոսիֆը մինչ Իսրայել ժամանելն արդեն կորցրել էր ոտքը:  Ծանր շաքարային դիաբետը քայքայել էր հրեա հերոսի վերջույթներն ու չնայած բժիշկների գործադրած ջանքերին երկրորդ ոտք ևս անդամահատվեց՝ սկսված ոսկրային փտախտի պատճառով: Երկարատև հիվանդությունից հետո նա վախճանվեց 1999թ.-ի  նոյեմբերի 28 – ին 79 տարեկան հասակում: 

Շարադրելով այս հայ հերոսների ճակատագրի հասցրած դառը փորձություններով լի պատմություններն իրոք զարմանում ես, թե մեկ մարդկային կյանքի համար ինչպիսի զոհաբերությունների են դիմել քաջ այս մարդիկ, ու հարց է ծագում, թե  կան արդյո՞ք այսպիսի անհատներ ներկայումս:

Իրականում հայազգի հերոսների թիվն, որոնք Հոլոքոստի ժամանակ փրկել են հրեաների կյանքն, ավելի շատ է: Հազարավոր հայորդիներ, որոնք Հայոց Ցեղասպանությունից հետո հաստատվել էին Եվրոպական  երկրներում, տեսնելով հրեա ժողովրդի մասսայական բնաջնջումն՝ իրենց օգնության ձեռքը մեկնեցին եղբայրական այդ ազգին:

Իսկ օրինակներն, նման հերոսական անձնազոհության, բազմաթիվ են.

Ամենափայլուն օրինակն երջանկահիշատակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինն է, որը Ռումինիայում Երկրորդ աշխարհամարտի տարիներին հազարավոր հրեա որբերի է փրկել՝ տալով նրանց քրիստոնյայի վկայական ու հայկական ազգանուններ ու անուններ:

Չմոռանանք Ֆրանսիայի հերոս Միսակ Մանուշյանին, որի պարտիզանական ջոկատում բացի հայերից նաև 11 հրեա էր կռվում: Վերջերս հայտնի դարձավ Ֆրանսիական  դիմադրության մեկ այլ հայ հերոսի Մավյանի քաջագործությունների մասին:

Պատմական գիտությունների թեկնածու,պատմաբան, Կիևի  հայկական համայնքի քարտուղար Սամվել Ազիզյանի ազգանվեր հետազոտությունների արդյունքում Խորհրդային Միության արխիվներից հայտնի դարձան տասնյակ կաթոլիկ հայերի անուններ, մեծամասամբ կաթոլիկ հայ հոգևորականներ, որոնք կրկին հայկական եկեղեցու մկրտության վկայականներ էին շնորհում Լվովի հրեաներին ու  հայկական եկեղեցիներում թաքցնում նրանց երեխաներին: Ստանիսլավ Դոնիգևիչն Երկրորդ Աշխարհամարտի տարիներին Կիևի հայկական համայնքի քարտուղարն էր, իսկ  Դիոնիսոս Կայտանովիչը Լվովի հայկական արքեպիսկոպոսության ղեկավարն էր և 1943թ.-ի ապրիլի 13-ին ձերբակալվել էր Գեստապոյի կողմից՝ հրեաներին թաքցնելու մեղադրանքով:

Հայ ժողովրդի հերոսներն  իրենց բախտակից հրեա ժողովրդին ձեռք մեկնելու պատմություններն  այնքան էլ չեն բարձրաձայնել, քանզի և հալածվել են գերմանական համակենտրոնացման ճամբարներում և Ստալինյան Գուլագներում: Այսօր չափազանց կարևոր է հայտնաբերել ու թղթին հանձնել հայ հերոսների սխրագործություններն, նրանց անձնազոհության ու հերոսության փայլուն օրինակներն,  որոնք կամրապնդեն բարեկամական ու ջերմ հարաբերություններն հայ և հրեա ժողովուրդների միջև:  

 



Արտյոմ Չերնամորյան

«Ազատություն ռադիոկայանի» Մերձավոր Արևելքի և Իսրայելի թղթակից

Իսրայելահայերի Պետախ-Տիկվայի «Նաիրի» միության նախագահ


 


 
 
 
 
 
 
 
Comments
Add New Search


Write comment
Name:
Email:
 
Title:
:D:angry::angry-red::evil::idea::love::x:no-comments::ooo::pirate::?::(
:sleep::););)):0
Please input the anti-spam code that you can read in the image.
 

Powered by Mad-Logic Internet Solutions